- Նախագծի տևողությունը՝ մարտի 4-13
- Մասնակիցներ՝ 6.5 դասարանի սովորողներ
- Նպատակը՝
- Չարենցի ստեղծագործությունների քննարկման, վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:
Առաջադրանքներ մեդիափաթեթ
- Ընթերցանություն
- Ե. Չարենցի բանաստեղծությունների ընթերցում, քննարկում, վերլուծություն:
- Լեզվական աշխատանք Ե. Չարենցի որևէ բանաստեղծության հիմնա վրա:
- Որոնողական, հետազոտական աշխատանք նախագծի թեմայով և արված աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:
- Տեսանյութերի, մեդիաֆիլմերի պատրաստում ըստ նախագծի թեմաների:
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…
Բառարանով գտել կարմիրով ընդգծված բառերի բացատրությունը և սովորել:
Կարդացեք բանաստեղծությունը և ընտրեք նոր վերնագիր (վերնագրե՛ք)
Բանաստեղծությունից դուրս գրել ճամփաներ, հովիտներ, երանգներ, հոգի, երազ, աղբյուրներ, բառերի հատկանիշ ցույց տվող բառերը և գրե՛լ ուղիղ իմաստով է գործածվել, թե փոխաբերական:
Գրեք՝ ինչ եք դուք սիրում անել, օրվա ո՞ր ժամին, տարվա ո՞ր եղանակին և հիմնավորե՛ք:
Եղիշե Չարենց
- Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
- Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Առաջադրանքներ
- Ե. Չարենցը ինչի՞ հետ է համեմատում կյանքը առաջին բանաստեղծության մեջ:
- Քո բառերով գրի՛ր՝ ինչպե՞ս է նկարագրում Ե. Չարենցը գարունը: Գրի՛ր՝ ինչպես դու կնգարագրես գարունը և համեմատի՛ր չարենցյան գարնան հետ:
- Վերնագրի՛ր բանաստեղծությունները:
- Գրի՛ր քո կարծիքը բանաստեղծությունների վերաբերյալ. ինչ հասկացար՝ կարդալով բանաստեղծությունները:
Արդյունքները՝
- Տիգրան Գրիգորյան- ≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Սաթենիկ Մանուկյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Մարկ Հովհաննիսյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Արարատ Ոսկանյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Գոռ Մնացականյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Բաբայան Ջուլիետա—≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Սարգիս Հովհաննիսյան—≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն»
- Մելիք Ադամյան_≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
- Կարեն Մարգարյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Արինա Ազնաուրյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
- Լուիզա Եղիազարյան- «Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն»
- Անդրե Վիրաբյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
13.03.2019
- Գոռ Մնացականյան
- Կարեն Մարգարյան, Եղիշե Չարենց
- Սեդա Մարգարյան
- ՏիգրանԳրիգորյան,Առաջադրանքներ
- Արարատ Ոսկանյան, Ե. Չարենց« Լուսամփոփի պես աղջիկ»,Մի լուսե աղջիկ»
- Մարկ հովհաննիսյան
- Լուիզա Եղիազարյան
- Սաթենիկ Մանուկյան, «Ե. Չարենց Գարուն»
- Արման Գևորգյան- «Կյանքը երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն»