Հեծանվային արշավի նպատակն էր հեծանվորդների մեջ զարգացնել տեղանքի, շրջապատի, բնության նկատմամբ պատասխանատվության զգացում, սովորեցնել կարևորել ոչ միայն մարզական պարապմունքն անցկացնելու վայրի մաքրության անհրաժեշտությունը, այլև առհասարակ սովորել-սովորեցնել ապրել մաքուր, մաքուր բնության մեջ՝ միաժամանակ օրինակ ծառայելով մյուսներին: Ինչը մասամբ հաջողվեց իրագործել:Հեծանիվ վարելով սովորողները Էկոտուր նախագիծը անցկացրին Հարավային դպրոցին հարակից բնակելի շենքերի տարածքում, այգում, բակում: Մեր աշխատանքը, իհարկե, շատերը խրախուսեցին, սակայն ինքներս էլ գիտակցում ենք, որ այդքանը բավական չէ, պետք է գործով ցույց տալ, հետևել օրինակին: Եղան բնակիչներ, ովքեր ոգևորված մասնակցեցին մեր նախագծինէ ուրախացնելով մեզ: Հեծանվորդների հասակակից Էդուարդը նույնպես մեծ սիրով միացավ մեզ՝ խոստանալով ոչ միայն մաքուր պահել այգին, այլև մյուսներին էլ հորդորել:Հեծանվորդները հարցազրույց վերցրին բնակիչներից: Ոմանք պնդում էին, որ այդ աշխատանքը՝ մեր այգին, բակը մաքուր պահելը «Սանիթեքի» պարտականությունն է, բայց լռում էին՝ լսելով հեծանվորդների պատասխանը.
-«Սանիթեքը» աղբն է տանում, իսկ մեր այգին, շենքը, բակը մենք պետք է մաքուր պահենք, ազատենք աղբից:
Հեծանվային արշավի մասնակիցներ
- Գրիգորի Դանիելյան
- Իշխան Գևորգյան
- Հայկ Սրգսյան
- Գուրգեն Մանուկյան