Posted in Ուսումնական նախագծեր

Նախագծային շաբաթ 01.04-05.04

  • Թարգմանություններ
  • Զատկական նախագծի իրականացում
  • Նախագծային գործունեություն
  • Լեզվական գործունեություն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում ենք, առաջարկում ենք կարդալ
  • Ընթերցած նյութի վերլուծություն
  • Ծաղկունք ամսագիր
Posted in Նախագիծ

Էկո քայլք և լողուսուցում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Ապրիլի 26  11:00-11:30

Վայրը՝ Հարավային դպրոցից մինչև Արևմտյա դպրոց ընկած ճանապարհը:

Նպատակը՝ ֆիզիկական ակտիվության ապահովում, տեղանքում կողմնորոշվելու, համախմբված քայլք իրականացնելու կարողության զարգացում, տեղանքի, միջավայրի մաքրության պահպանման պատասխանատվության զարգացում:

Ընթացքը և նկարագրությունը՝ Սովորողները ժամը 11:00 քայլքով Հարավային դպրոցից կքայեն դեպի Արևմտյան դպրոց` լողի պարապմունքին մասնակցելու միաժամանակ ճանապարհին իրականացնելով Էկո նախագիծ (սովորողները ճանապարհը կմաքրեն աղբից, կհավաքեն պլաստիկե շշեր՝ վերամշակման ուղարկելու նպատակով): Ճանապարհին սովորողները կկատարեն Զատկական երգեր՝ «Կարկաչա», «Զարկ բոլոճիկ», «Ճոր պար», կպատմեն հեքիաթներ, պատմություններ զատկական ձվիկի, տոնի մասին:

Անհրաժեշտ իրեր՝ Ուսապարկ, ջուր, ձեռնոցներ,  անձեռոցիկ, աղբի տոպիակներ, լողի պարագաներ:

Արդյունքը՝  Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ, հրապարակումներ բլոգներում,ենթակայքերում:

 

 

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 26.04.2019

Ժամկետ՝ Ուսումնական երրորդ շրջան

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել, ձևակերպում է իր նախագիծը և նաագծային գործունեության օրերին զբաղվում դրանով:

Լրացուցիչ կրթություն

Գործնական քերականություն

  1. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

2. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամբառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում:

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 26.04.2019

Համապատասխան բառերը միացրու իրար և կազմի՛ր բառակապակցություն:

Օրինակ՝                                                        անուշաբույր ծաղիկներ

Անուշաբույր       լեռ                                                  բարձր լեռ

Բարձր                  արև

Ջերմ                     սենյակ

Լուսավոր            սովորող

Խելացի                  ծաղիկներ

Հետաքրքիր         պատմություն

Զվարճալի           ճանապարհ

Երկար                 մատիտներ

Արագընթաց       փամփորդություն

Գունավոր                միրգ

Հյութալի                մեքենա

Լրացրո՛ւ աղյուսակը՝ համապատասխան սյունակում գրելով տրված հարցին պատասխանող բառերը: Օրինակ՝

       Ի՞նչ անել   Ի՞նչ, ինչե՞ր Ո՞վ, ովքեր        Ինչպիսի՞
Երգել, պարել Գիրք, գրքեր Սովորող, սովորողներ       Քաջ, շքեղ