Posted in Սովորողների ճամբար, Լողի պարապմունք

Բացօթյա արևային լող

Բացօթյա լողավազանում ճամբարականների ուրախ, ամառային, զվարճալի լողը շարունակվում է՝ ուղեկվելով հետաքրքիր խաղերով՝ ոտնանկարչությամբ, լողավազանում լողալու տարբեր հմտությունների կիրառմամաբ՝ ջրում սուզված մնալ, թիկնալողով լողալ:

 

Posted in Նախագիծ

Համատեղ նախագիծ.Գետը բնակավայրում. ճամփորդություն դեպի Ոսկեհատ

  Գետը բնակավայրում. փամփորդություն դեպի  Ոսկեհատ գյուղ

d588d5bdd5afd5a5d5b0d5a1d5bf

 

Մասնակիցներ՝  ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Միլենա Մանուչարյան, Անահիտ Մելքոնյան, Մարիամ Մնացականյան, Կիմա Ստեփանյան

Վայրը՝ Ոսկեհատ գյուղ, Ամբերդ գետ

Ժամկետը՝ Հունիսի 14

Նպատակը՝ «Գետը բնակավայրում» նախագծի իրականացում: Նախագծի շրջանակներում նախատեսվում է քայլք գետփով, շրջակայքի մաքրում, ֆոտոպլեներ գետի հարակից տարածքում, համերգ-փառատոն, թատերական ներկայացում  գյուղի ծիսական հարթակում:

Ընթացքը՝  Ոսկեհատ գյուղի դպրոցի սովորողները` Կիմա Ստեփանյանի գլխավորությամբ դիմավորում են Հարավային դպրոցի սովորողներին, Կիմա Ստեփանյանի առաջարկած երթուղով քայլում ենք դեպի տեղի եկեղեցին, ապա՝  քարափներով դեպի «Ճգնավորի այր» քարայր-կացարան: Ճանապարհին սովորողները մաքրում են գետի աղտոտված հատվածները, լուսանկարում բնության այն պատկերները, որոնք իրենց դուր են գալիս: Ոսկեհատի ծիսական հարթակում՝ ծիսական համերգ-փառատոն:

Անհրաժեշտ նյութեր՝ թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, սպորտային համազգեստ, ուսապարկ, ջուր, սնունդ, արևապաշպան գլխարակեր, Էկո նախագծի իրականացման համար աղբի  տոպրակներ, ձեռնոցներ:

 

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ալեքս Բալասյան

Մարի Սարդարյան

Գոհար Բարսեղյան

Մաքս Սինհա

4-րդ ջոկատի թատերական ներկայացման փորձեր՝

 

Posted in Ուսումնական ճափորդություն

Ուսումնական ճամփորդություն Ազգային պատկերասրահ

5տարեկանների խումբը այցելեց Ազգային պատկերասրահ: Մի խումբը ուսումնասիրեց խճանկարները, մյուսները՝ քանդակները: Սովորողները ծանոթացան քանդակներին, սովորեցին տարբերել արձանները քանդակներից, իրենք իրենց ձեռքով պլաստերինով քանդակներ քանդակեցինք:

Posted in Ստուգատես

4-րդ դասարանի տրիաթլոնի ստուգատես

Մասնակիցներ՝  4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝Հունիսի 7_ին,ժամը՝ 10:00

Ստուգատեսի նպատակը՝ ստուգել սովորողների հեծանվավարության, լողալու հմտություններն, արագ, մարզական վազքի կարողությունները:

Ստուգատեսի ընթացքը՝ Սովորողները մուտենում են հերթով, գրանցվում է յուրաքանչյուր մոտեցման ժամանակը:

Առաջին մոտեցում՝ հեծանվով դպրոցի շուրջ մեկ պտույտ

2-րդ մոտեցում՝ դպրոցի շուրջը մեկ շրջան վազք

3-րդ մոտեցում՝ զգեստափոխվել, թռիչք լողավազանի մեջ, լողալու կարողություն:

Բոլոր տվյալները գրանցվում են յուրաքանչյուր սովորողի անվան դիմաց համապատասխան սյունյակում:

Posted in Հաշվետվություն

Մայրենի 6-րդ դասարան

Ուսումնական երրորդ շրջանուկ իրականացրած նախագծերն են՝

Թարգմանություն գրաբարից, ռուսերենից

Նպատակը՝զարգացնել օտար բառերը, նախադասությունները մայրենի լեզվով վերարտադրելու կարողությունը, օտար բառերի հայերեն համարժեքը բառարանով գտնելու իմացությունը: Գրաբարից թարգմանությունների միջոցով  տարբերակել մայրենի լեզվի բառերի իմաստները՝ գրաբարով, արևելահայերենով, միևնույն բառը գործածել տարբեր լեզուներում՝ աշխարհաբարում, գրաբարում տարբեր իմաստներով, գրաբարի ուղղագրության իմացություն:

Նպատակը՝ խմբային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում, ուսումնական շաբաթվա ուսումնական նյութի ամփոփում, վերհիշում, ամրապնդում:

Նպատակը՝ սովորողների մոտ ձևավորել գրական, գեղարվեստական ստեղծագործությունը վերլուծելու, տվյալ գործի մասին մտքեր, կարծիքներ արտահայտելու կարողություն, կարդացածը վերարտադրելու կարողություն:

Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Նպատակը՝սովորողները, լեզվական առաջադրանքներ կատարելով ավելի են ամրապնդում Հայոց լեզուն: Սովորողների համար գործնական աշխատանքի միջոցով  տվյալ ուսումնական նյութի գործնական կիրառությունը:

Սովորողների մայրենիի հաշվետվությունները՝

Posted in Ուսումնական ագարակ, Խաղողագործություն և գինեգործություն

Խաղողագործություն ուսումնական ագարակում

Ուսումնական ագարակում 5 տարեկանների խումբը ընկեր Արտակի հետ տնկեց խաղողի որթեր՝ յուրաքանչյուր որթ անվանակոչվեց տնկողի անունով: Յուրաքանչյուր սովորող ունեցավ իր անունով խաղողի տնկի, որը հետո պետք է դառնա խաղողի վազ՝ արևահաս ողկույզներով:

Posted in Ընթերցարան

Ամառային ընթերցանություն

  • Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմի՛ր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):
  • Կարդացե՛ք ձեր ցանկությամբ որևէ ստեղծագործություն: Գրե՛ք՝ ո՞վ է հեղինակը, գրավոր պատմեք ստեղծագործության մասին: Առանձնացրեք այն հերոսներին , որոնք ձեզ դուր կգան կամ կցանկանայիք նմանվել իրենց: Հիմնավորե՛ք: Գրե՛ք՝ ինչպես է ավարտվում պատմությունը, ինչպես դուկ կավարտեիք, ինչ կփոխեիք:
  • Շարունակել Լեզվական գործունեությունը` Հայոց լեզվի դասագրքից շարունակել կատարել առաջադրանքները։

Կարող եք օգտվել հետևյալ ընթերցանության ցանկից՝