-
Հինգշաբթի՝ Նախագծային գործունեություն՝ Անհատական նախագծեր
Ժամկետ՝ Ուսումնական երրորդ շրջան
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ
Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:
Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել, ձևակերպում է իր նախագիծը և նաագծային գործունեության օրերին զբաղվում դրանով:
Լրացուցիչ կրթություն
- Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխանում ) ու գրիր:
Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:
Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
- Կարդալ Ղ. Աղայանի «Ապագայի համար» պատմվածքը:
- Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:
- Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ինչի՞ մասին է ըստ քեզ:
- Նկարագրի՛ր Քասիին և Կիրակոսին:
Մեզանում ասում են. «Ով որ ընկուզենի բուսցնի, նրա պտղիցը չի ուտիլ», որովհետև մի քանի տարի է տևում մինչև նրա պտուղ տալը:
Քասի ապերը սովորություն ուներ ամեն տարի ընկույզներ ցանելու, և արդեն նորաբույս ընկուզենիներ ուներ մի քանի մարգ, որտեղից հանում ու տնկոտում էր այգու ափերում:
Քասի ապոր հարևան Կիրակոսը, որ թեև դեռ երիտասարդ, բայց մի անհեռատես և ծույլ մարդ էր, ծիծաղում էր ծերունու վրա և ասում.
— Ա˜յ հալևոր, ինչո՞ւ ես չարչարվում, ոտիդ մեկը գերեզմանումն է, դու հո դրա պտղիցը չե՞ս ուտելու, էլ ո՞ւմ համար ես տնկում այդ ծառերը:
— Քեզ համար եմ տնկում, Կիրակոս, քեզ համար, — պատասխանում է ալևոր Քասին, — քեզ ու քեզ նմանների համար եմ տնկում, որ սրա պտղիցն ուտեք և ինձ ողորմի տաք: