Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 20.05.2019

ԺԵ)  Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի.  եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի։  

                                                                                                                         (Ղուկաս   ԺԴ,  11)

 

ամենայն                     — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով

բարձրացուցանէ         — բարձրացնում է

խոնարհեսցի               — խոնարհվի, կխոնարհվի,  պիտի խոնարհվի, խոնարհվելու է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։

ԻԶ)   Եւ իբրեւ մտանիցէք ի տունն, ողջոյն տաջիք նմա եւ ասասջիք` ողջոյն

տանս այսմիկ։ Եթէ իցէ տունն արժանի, եկեսցէ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թէ ոչ իցէ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի:    

                                                                                                                (Մատթէոս   Ժ,   12-13)

իբրեւ                               — երբ

մտանիցէք                       — մտնեք, կմտնեք, պիտի մտնեք

տաջիք                             — տաք, կտաք,  պիտի տաք, տալու եք

ասասջիք                         — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք, ասացեք

տանս այսմիկ                 — այս տանը

դարձցի                            — դառնա, կդառնա, պիտի դառնա, դառնալու է

Առավօտ լուսոյ

Առավօտ լուսոյ

Արեգակն արդար

Առ իս լոյս ծագեա:

Բխումն ի հորէ

Բխեա ի հոգւոյս

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան

Գանձիդ ծածկելոյ

Գտող զիս արա:

Դուռն ողորմութեան

Դավանողիս բաց

Դասեցո վերնոցն:

  • Կարդա՛լ «Առավոտ լուսո»՝«Երգ աղոթական», այսինքն՝ աղոթքի երգը :
  • Մի քանի նախադասությամբ , քո բառերով ներակայացրո՛ւ ի՞նչի մասին է :
  • Բանաստեղծությունը սովորի՛ր և ներկայացրո՛ւ ձայնագրությամբ:

Լրացուցիչ կրթություն

ԼԸ) Լուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկեր քո, եւ ատիցես զթշնամին քո։ Այլ ես ասեմ ձեզ. սիրեցէք զթշնամիս ձեր. օրհնեցէք զանիծիչս ձեր. բարի՛ արարէք ատելեաց ձերոց. եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ` որ լլկեն զձեզ եւ հալածեն. զի եղիջիք որդիք հօր ձերոյ որ յերկինս է. զի արեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ` զի´նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: Եւ եթե տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց` զի´նչ աւելի առնէք, ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն: 

                                                                                                                     (Մատթէոս Ե,  43-47)

ապաքէն                                                         — անշուշտ, արդարև

բարի արարէք                                               — բարություն արեք

լլկեն                                                                — լլկում են

եղիջիք                                                            — լինեք,  կլինեք,  պիտի լինեք, լինելու եք

ածէ անձրեւ                                                   — անձրև է թափում

զայնոսիկ                                                      — նրանց

զի՞նչ վարձք իցեն                                         — ի՞նչ կլինի վարձը

ո՞չ ապաքէն                                                   — չէ՞ որ, մի՞թե ոչ

առնէք                                                             -անում եք

 

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 20.05.2019

Նախադասության մեջ բոլոր բառերը դարձրո՛ւ հոգնակի՝ հետևելով օրինակին:

Օրինակ՝

Ծառը օրորվում էր քամուց:

Ծառերը օրորվում էին քամուց:

Ընկերը օգնեց շուտ վերջացնել աշխատանքը:

Արագիլը նորոգում էր բույնը:

Ձիավորը անցավ սար ու ձորով:

Կարմիր վարդը դաշտում է ծաղկում:

Ինչքա՜ն շատ ծաղիկ կա դաշտում:

Նա կանգնած էր բարձրահարկ շենքի դիմաց:

Ես գիրք էի կարդում  այգում:

Դու սկսեցիր այդ վեճը:

Գետակը կարկաչում էր:

 

Տրված բառերին ավելացրո՛ւ ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր:

 Օրինակ՝ Ջուր-սառը, զովացնող, քաղցրահամ

Ընկեր, լեռ, բարեկամ, մարդիկ, աշխարհ, զրույց, կռիվ: