Posted in Ուսումնական ճափորդություն, Սովորողների ճամբար

Ճամբարականների հավես օրը Արմավիրի Հավեսի սենյակում

Այսօր Հարավի ճամբարականները Արմավիրի մարզի N10  դպրոցի «Հավեսի սենյակում» մասնակցեցին «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած վարպետաց դասին, որը անցկացնում էր Իռեն Ծատուրյանը՝ Modest Fly Art ստուդիայի հիմնադիրը: Ճամբարականները, Արմավիրի N10 դպրոցի սաները հնարավորություն ունեցան նաև  լսելու  Հովհ. Թումանյանի «Խելոքն ու հիմարը», «Անխելք մարդը» հեքիաթները տաղանդավոր դերասան Ստեփան Շահինյանի ներկայացմամաբ: Վիգեն Ավետիսի հետ շրջեցին դպրոցին կից այգում՝ ջրելով ծառերը, ուսումնասիրելով այգին՝ այն փոփոխելու, բարեկարգելու, Վիգեն Ավետիսի քանդակներով այգուն կյանք ու գույներ տալու հեռանկարով:

 

Posted in Ուսուցչի օրագիր

Տեղեկատվական թերթիկների բաժանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, քոլեջի տեղեկատվական թերթիկների(37) բաժանում` Ծովակալ Իսակով 52/1, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Անդրանիկի փող., Սուրբ Երրորդություն եկեղեցու այգի, Րաֆֆու փողոց, Կինո Հայաստանի հարակից այգի:

 

Posted in Նախագիծ

2019-2020 ուստարվա անհատական պլան

Նոր ուսումնական նախագծերի մշակում

Հեծանվավարության կազմակերպում

Լողուսուցուման կազմակերպում

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ

Պարապմունք նոր ընդունված սովորողների հետ

Սովորողներին ուղեկցում Մայր դպրոց մարզական պարապմունքի

Երկարացված օրվա փոխարինում

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում

Ուսումնական ագարակ նախագծի կազմակերպում

Կրթական փոխանակումներ նախագծի իրականացում

Հեծանվային արշավի կազմակերպում

4-րդ դասարանի տրիաթլոնի ստուգատեսի կազմակերպում

Գրական ակումբի նիստի մասնակցություն

Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինար

Մանկավարժական ակումբի  սեմինարների մասնակցություն

Մեթոդական մշակումներ, հոդված

Ուսումնական պարապմունքների կազմակերպում

Տոնախմբությունների, ծեսերի կազմակերպում, մասնակցություն

Posted in Սովորողների ճամբար

Ճամբարականների ամառային ուրախ արկածները

Ճամբարականների ամառային գերակտիվ, հագեցած օրերը շարունակվում են: Այս անգամ ճամբարականներն իրենց ամառային, ուրախ ծիծաղով, աշխուժությամբ Երևանի նորաբաց այգում էին, Անգլիական այգում, Մայր դպրոցում՝ գիմնաստիկայի պարապմունքին:

Posted in Ուսումնական օրացույց

Ուսումնական օրացույց 2019 ուս. տարի

Մարտ

Ապրիլ

Մայիս

 

Posted in Ուսումնական ճափորդություն

Ուսումնական ճամփորդություն դեպի Ոսկեհատ՝ Ամբերդ գետ

Մեր ճամփորդությունը սկսվեց Ագարակից՝ Ամբերդ գետի աջ ափից, որտեղ ճամբարականները և դասավանդողները, այցելելով Դամբարանային քարափը, տեղի կիսավեր եկեղեցին, շարունակեցին Ամբերդ գետի, քարափների ուսումնասիրությունը տարբեր ուղղություններով: Դասվանդողները՝ քայլքով Ամբերդի գետափով,  ճամբարականները՝ քարափներով հասան «Ճգնավորի այր» քայրայրին, որտեղ սպասում էին Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջն. դպրոցի սովորողները՝ մեզ հետ իրականացնելու Գետը բնակավայրում  համատեղ նախագիծը: Քարայրը ուսումնասիրելուց հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Ոսկեհատ՝ դպրոցին հարակից գետափ: Գետափին ճամբարականները Ոսկեհատ գյուղի սովորողների հետ իրականացրեցին նկարչական ֆոտոպլեններ, ծիսական հարթակում միասին կատարեցինք պարերգեր: Ընկերական փոխհարաբերություններն ու օրվա լավ տրամադրությունները, հիշողությունները վառ պահելու համար սեբաստացի ճամբարակները իրենց նկարած նկարները նվիրեցին Ոսկեհատ գյուղի սովորողներին, ուսումնասիրեցին գետափը, մաքրեցին տարածքը՝ վայելելով Ամբերդ գետի անվերջանալի հանգիստ խշշոցը, բնության ձայները:

 

Posted in Հայոց լեզվի ֆլեշմոբ

Հայոց լեզվի հունիսյան ֆլեշմոբ

Հունիսյան ֆլեշմոբ 6-8-րդ դասարաններ

1. Գրի՛ր՝ ո՞րն է տրված քառատողի հիմնական ասելիքը, միտքը, և ո՞վ է հեղինակը՝«Գործն է անմահ, լա՜վ իմացե՛ք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, որ իր գործովԿապրի անվերջ, անդադար»:

2. Տրված բառային զույգերից ընտրելով մեկական արմատ՝ կազմի՛ր բարդ բառեր: Կշռադատել-ծանրաշարժ, սահուն-դաշտային, ճակատագիր-մարտադաշտ, թիկնավետ-պահապան:

3. Տրված գոյականները դարձրո՛ւ գործողություն ցույց տվող բառեր, և դրանց դիմավոր ձևերը գործածի՛ր նախադասությունների մեջ: Թախիծ, երգ, խոսք, հուզմունք, կարոտ, ընթերցանություն:

4. Գրի՛ր գարնան մասին քեզ ամենաշատը դուր եկած երկու բանաստեղծություն և համեմատի՛ր՝ առանձնացնելով գարնան նկարագրության, գույների, տրամադրությունների տարբերություններն ու փոփոխությունը բանաստեղծություններում:

5. Բառերը դասավորե՛ք ճիշտ հաջորդականությամբ, որ նախադասության միտքը ճիշտ արտահայտվի՝ «Հնում, շա՜տ հնում պերճ Արևելքում հարյուրավոր տարիներ առաջ, ուր ապրում էր մի քաջ զորապետ, մի երկիր կար»:

6. Ավարտե՛ք առած-ասացվածքները՝ «Լավ է կույր աչքով, քան կույր..», «Մի ծաղկով գարուն..», «Առաջ մտածի՛ր, հետո….», «Փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնում… », «Աշխատանքը ….»:

7. Շարունակի՛ր միտքը՝ Գարունը սիրտ է հուզում…

8. Նշի՛ր այն շարքը, որտեղ բոլոր բառերը կազմված են –ան ժխտական մասնիկով՝ նախածանցով:• Անարվեստ, անդեմ, անիվ, անդուռ,• անուշ, անհոգի, անսիրտ, անվրեպ• անխիճ, անօգուտ, անբարենպաստ:

9. Վերնագրի՛ր նկարը: Ո՞ր երգն է հիշեցնում քեզ:
Անխորագիր պատկեր
Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար

Ուսուցիչների ամառային դպրոց

Հունիսի 23-28 աշխատաժամանակ

Երկուշաբթի

Երեքշաբթի՝

Չորեքշաբթի

Հինգշաբթի՝

  • 9:15-9:30 ընդհանուր պարապմունք ճամբարականների հետ
  • 9:30-12:00 Նախակրթարանի բակում լողավազանի  շուրջը խիճի տարածում
  • 12:00-12:30 ընդմիջում
  • 12։30-13։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Ուրբաթ՝

  • 9:15-9:30 ընդհանուր պարապմունք ճամբարականների հետ
  • 9:30-12:00 Կանաչ սեղանների տեղափոխում տեխնոլոգիայի սրահ, պադոնների տեղադրում լողափ և խոհանոց
  • 12:00-12:30 ընդմիջում
  • 12։30-13։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Հունիսի 17-21 աշխատաժամանակ

Երկուշաբթի

Երեքշաբթի՝

Չորեքշաբթի

Հինգշաբթի

Ուրբաթ՝

  • 9:15-9:30 ընդհանուր պարապմունք ճամբարականների հետ
  • 9:30-11:30դպրոցի արևելյան կողմի ժանգոտ ավտոտնակի ներկման աշխատանքներ
  • 11:30-12:00 ընդմիջում
  • 12:00_ից աշխատանք Մայր դպրոցում շասնագիտական խմբով
  • 12:30-15:00 ճամբարականներին ուղեկցում ուսումնական ճամփորդության՝ Նորաբաց այգի

Հունիսի 10-14 աշխատաժամանակ

Երկուշաբթի՝

Երեքշաբթի՝

Չորեքշաբթի

  • 9:15-9:30 ընդհանուր պարապմունք ճամբարականների հետ
  • 9:30-12:00 Պադոնների լաքապատման աշխատանքներ
  • 12:00-12:30 ընդմիջում
  • 12:30-14:05 Հեծանվաարություն
  • 14:05-15:00 Ուսումնական ամառ նախագծով սովորողների համար առաջադրանքների կազմում

Հինգշաբթի

  • 9:15-9:30 ընդհանուր պարապմունք ճամբարականների հետ
  • 9:30-11:00 դպրոցի արևելյան կողմի ժանգոտ ավտոտնակի ներկման աշխատանքներ
  • 11:00-12:00 հավաք Հարավային դպրոցում
  • 12:00-12:30 ընդմիջում
  • 12:30-14:05 ուսումնկան ճամփորդության նախապատրաստական աշխատանքներ
  • 14:00-15:00 Հեծանվավարություն

Ուրբաթ

 

 

 

 

 

Posted in Սովորողների ճամբար

Ամառային արևոտ ճամբար

Ամառային ուրախ ճամբարը շարունակվում է: Ճամբարականները ճամբարի ընթացքում լողում են բացճթյա լողավազանում, հեծանվավարության մասնակցում, գեղեցկացնում, գույներ ավելացնում լողափին՝ գունավորելով քարերը, պատրաստում նավակներ, հորինում, ստեղծագործում: