Posted in Մուտքի ճամբար

Արատեսյան աստղազարդ ընթերցումներ

Արատես_27

Գրական ակումբ

Վիլյամ Սարոյան «Գաստոնը»

Ե. Չարենց Հարդագողի ճամփորդները

Ո՞վ կահդիպի միասին երգում ենք կամ ընթերցում խարույկի շուրջՇարունակել կարդալ “Արատեսյան աստղազարդ ընթերցումներ”

Posted in Մուտքի ճամբար

Մուտքի ճամբարի երրորդ գերակտիվ օր 31.07.2019

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում՝ Artսահմանում, քանդակագործների և սովորողների քանդակներով, աշխտանքներով հիանալով, փառատոնային տրամադրությամբ սկսվեց օրը: Աշխատանք կավով՝ լիարժեք թեթևություն և հանգստություն: Աշխատելով կավի հետ կարողացանք լիցքաթափվել, մեր մտքերը, հույզերը փոխանցել կավին՝ քանդակելով մեր երևակայությունը, միտքը: Այլ կերպ ասած՝ կերպարանք ստացան կավի միջոցով մեր երևակայությունը, ստեղծականությունը, հույզերը: «Բանգլադեշը հարյուր սովորողի աչքրով» նախագծի շրջանակներում մեզանից յուրաքնչյուրը կավի միջոցով  իրականացրեց իր երազանքը՝ քանդակեց իր երազանքների տունը: Կավի հետ աշխատելիս կարծես բոլորս  կտրված լինեինք իրականությունից, ամեն մեկն իր աշխարհում էր, իր երազանքների, մտքերի, երևակայության հեքիաթային աշխարհում՝ ծնունդ տալու իր կավե երազանքին: Մեր միտքը լիցքաթափելուց հետո սկսեցինք լիցքաթափել մարմինը՝ ուրախ մարմնամարզությամբ՝ մարմինը կոփելով, ավելի ճկուն դարձնելով: Շախմատի սեմինար պարապմունքին վերհիշելով շախմատ խաղը՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ քայլ անելուց առաջ պետք է մտածել, կշռադատել, չսխալվելու համար՝ միաժամանակ վարժելով մեր միտքը, փորձելով աարագ կողմնորոշվել: Օրն ամփոփեցինք լողով: Օրվա սկզբից բոլորս էլ անհամբեր սպասում էինք՝ երբ կլողանք լողավազանում, մեզ կվստահենք ջրի հանգստությանը: Եվ հենց այդ սպասումով մինչև լողը, մեծ ոգևորությամբ շարունակեցինք ժողովրդական օպերան՝ Տիկն Մարինեի հետ: Ժողովրդական օպերան, երգը, ուրախ տրամադրությունը շարունակվեց լողավազանում՝ օրվա հիանալի ամփոփմամբ: Օրն, իսկապես, գերակտիվ էր, ամենամարզական մանկավարժական սեմինար-պարապմունքն էր՝ անմոռանալի տպավորություններով ու հույզերով լի: Շարունակել կարդալ “Մուտքի ճամբարի երրորդ գերակտիվ օր 31.07.2019”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Հեքիաթի աղավաղում՝ Ռոդարիական հնարքներ

Երեխան սպառողի իր պարտքը կատարելով` պետք է հնարավորություն ստանա նաև որպես ստեղծագործող հանդես գալու
Հեքիաթի ունկնդրման ժամանակ մայրենի լեզվի, բառերի, դրանց ձևերի ու կառույցների հետ ծանոթություն է տեղի ունենում: Երբեք չենք կարող այն ակնթարթը որսալ, երբ երեխան հեքիաթը Շարունակել կարդալ “Հեքիաթի աղավաղում՝ Ռոդարիական հնարքներ”

Posted in Մուտքի ճամբար

Մուտքը Մանկավարժական զրույց-քննարկմամբ 30.07.2019

WhatsApp Image 2019-07-30 at 19.33.35Երբ առավոտյան ուսումնական ագարակում  բուլուլ-բուլուլ անելով խոտը հավաքում էինք, տեղափոխում գիտակցում էինք, որ , իսկապես, ոչինչ հենց այնպես չի լինում, դեռ երեկ սովորում էնք բուլուլ ազգայն պարը, այսօր Մուտքի ճամբարը սկսվեց Բլուլուլ ազգային պարի  իրական, գործնական,   իրականացմամաբ մեր կողմից: Ուսումնական ագարկում առավոտյան  աշխատանքային հրավառություն էր. գեղեցիկ տեսարան, երբ յուրաքնչյուր խումբ ագարակում  համախմբված, իրար օգնելով, աշխատանքը հեշտ կատարելու ելեքեր առաջարկելով , կատարում էր իր աշխատանքը՝ կենդանիների համար նախատեսված խոտը բուլբուլ անելով, տեղափոխելով համապատասխան վայրը, պարտիզապուրակային աշխատանքներով՝ խաղողի այգիները մոլախոտերից ազատելով, կենդանիների խնամքով, ձիավարությամբ, խոտի մշակմամբ: Յուրաքնչյուրս աշխատում էինք, սովորում, նոր բացահայտումներ անում կենդանիների խնամքի, բույսերի մշակման մասն մեզ զգալով փոքրիկ գյուղում՝ ագարակում, որտեղ յուրաքնչյուր բնակիչ զբաղված է իր ամենօրյա աշխատանք: Շարունակել կարդալ “Մուտքը Մանկավարժական զրույց-քննարկմամբ 30.07.2019”

Posted in Սովորողների ճամբար, Խաղողագործություն և գինեգործություն

Խաղողի վազերի մշակում. ճամբարային օրվա ամփոփում

Ճամբարականները այսօր զբաղված էին խաղողի այգու մշակմամբ: Մեր օրը ուրախ ընդհանուր պարապմունքով սկսելուց հետո, Արտակ Ռշտունու հետ ճամբարականները մշակեցին խաղողի վազերը, սովորեցին տարբերել խաղողի տեսակները, սովորոեցինք ոչ միայն մշակել խաղողի վազերը , այլև մեր այգին, որպեսզի համեղ բերք ստանանք: Խաղողի վազերի շուրջը մաքրեցինք մոլախոտերից, ջրեցինք, հողը պարարտացրեցինք: Խաղողի այգու մշակումից հետո օրը շարունակեցինք և մեր ամառային ճամբարը ամփոփեցինք ուրախ հեծանվավարությամբ, ընթերցանությամբ, նկարչությամբ, սեղանի խաղերով, մեր ճամբարականները հիացրեցին իրենց երաժշտական տվյալներով՝ նվագեցին դաշնամուր, երգեցին:

 

Posted in Սովորողների ճամբար

Փառատոնային ճամբար 18.07.2019

Այսօր մենք ունեցանք փառատոնային հետաքրքիր, զվարճալի ճամբար: Ճամբարային ուրախ առավոտյան պարապմունքից հետո ճամբարականները մասնակցեցին Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի ամփոփմանը: Գեղարվեստի դպրոցի Artսահմանում ներկայացան ժողովրդական օպերայով՝ ներկայացրին տիկնիկ Նուրիի և իտալացի փեսացուի պատմությունը: Մասնակցեցին քանդակների հայ-իտալական հարսանիքին: Փառատոնի ամփոփումից հետո ճամբարականները շարունակեցին օրը լողափին՝ պաղպաղակ վայելելով, լողալով, մյուսերը հեծանիվ վարելով, սեղանի խաղեր, ինտելեկտուալ ղաղեր խաղալով:

 

Posted in Սովորողների ճամբար

Ճամբարային երրորդ օր 17.07.2019

Ճամբարականները իրենց ողջ օրվա ուրախությունը, զվարճանքը, ակտիվությունը ապահովում են՝ սկսելով առավոտյան ուրախ պարապմունքով, մարմնամարզությամբ: Այսօր ևս ճամբարականները քանդակների փառատոնին ընդառաջ երգեցին և պարեցին Նուրիի և իտալացի փեսացուի համար, պատրաստվեցին քանդակների հայ-իտալական հարսանիքին: Զովացան և զվարճացան բացօթյա լողավազանում, զբաղվեցինք մեր ամենասիրելի աշխատանքով՝ ինքներս պատրաստում ենք և համտեսում, չէ որ ճամբարականների  պատրաստած մրգային աղցանը ամենահամեղն է: Մրգային աղցանը համտեսեցինք՝ մուլտֆիլմ դիտելով: Լողափին խաղացինք կարմիր կոճակ խաղը, վարեցինք հեծանիվ, վայելեցինք մեր ամառային ճամբարի արևոտ օրը:

Posted in Նախագիծ, Սովորողների ճամբար

Ամառային հավես ճամբար 16.07.2019

Ճամբարականների հագեցած օրը շարունակվում է: Օրը սկվեց առավոտյան պարապմունքով, տարածքի մաքրմամբ, բույսերի, ծաղիկների խնամքով, ուրախ հեծանվավարությամբ, լողով:  Ճամբարականները Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնին ընդառաջ մասնակցեցին Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում քանդակագործության պարապմունքին, աշխատեցին կավով, քանդակեցին, որից  հետո մասնակցեցին Քանդակների հրավառությանը Մայր դպրոցում: Քանդակների փառատոն նախապատրաստական աշատանքները շարունակեցին դպրոցում: