Posted in Սովորողների ճամբար

Ճամբարականների առաջին օրը ամառային ճամբարում 15.07.2019

Ամառային  ճամբարի առաջին օրը շատ հագեցած ու հետաքրքիր էր: Ճամբարականները  ճամբարային օրը սկսեցին ուրախ առավոտյան պարապմունքով և մարմնամարզությամբ: Միասին նկարեցինք լողափին, որից հետո քանդակեցինք պլաստերինով, օրը ավելի հետաքրքիր դարձրեցինք բակային խաղերով, սեղանի և ինտելեկտուալ խաղերով, ընմիջեցինք՝ մուլտֆիլմ դիտելով, պատրաստվեցինք մեծ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցելու  Քանդակների փառատոնի ամփոփմանը: Դե իհարկե, ամառային արևոտ ճամբարն անհնար է պատկերացնել առանց արևոտ զվարճալի բացօթյա լողով: Ճամբարականները մեծ ուրախությամբ և սիրով իրենց ճամբարային օրվա մեծ մաս անցկացրեցին լողափին՝ լողալով, նկարելով, քանդակելով, խաղալով, ստղծագործելով, հանգստանալով: