Ճամբարականները այսօր զբաղված էին խաղողի այգու մշակմամբ: Մեր օրը ուրախ ընդհանուր պարապմունքով սկսելուց հետո, Արտակ Ռշտունու հետ ճամբարականները մշակեցին խաղողի վազերը, սովորեցին տարբերել խաղողի տեսակները, սովորոեցինք ոչ միայն մշակել խաղողի վազերը , այլև մեր այգին, որպեսզի համեղ բերք ստանանք: Խաղողի վազերի շուրջը մաքրեցինք մոլախոտերից, ջրեցինք, հողը պարարտացրեցինք: Խաղողի այգու մշակումից հետո օրը շարունակեցինք և մեր ամառային ճամբարը ամփոփեցինք ուրախ հեծանվավարությամբ, ընթերցանությամբ, նկարչությամբ, սեղանի խաղերով, մեր ճամբարականները հիացրեցին իրենց երաժշտական տվյալներով՝ նվագեցին դաշնամուր, երգեցին: