
Ե. Չարենց Հարդագողի ճամփորդները
Ո՞վ կահդիպի 〈միասին երգում ենք կամ ընթերցում խարույկի շուրջ〉 Շարունակել կարդալ “Արատեսյան աստղազարդ ընթերցումներ”

Ե. Չարենց Հարդագողի ճամփորդները
Ո՞վ կահդիպի 〈միասին երգում ենք կամ ընթերցում խարույկի շուրջ〉 Շարունակել կարդալ “Արատեսյան աստղազարդ ընթերցումներ”
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում՝ Artսահմանում, քանդակագործների և սովորողների քանդակներով, աշխտանքներով հիանալով, փառատոնային տրամադրությամբ սկսվեց օրը: Աշխատանք կավով՝ լիարժեք թեթևություն և հանգստություն: Աշխատելով կավի հետ կարողացանք լիցքաթափվել, մեր մտքերը, հույզերը փոխանցել կավին՝ քանդակելով մեր երևակայությունը, միտքը: Այլ կերպ ասած՝ կերպարանք ստացան կավի միջոցով մեր երևակայությունը, ստեղծականությունը, հույզերը: «Բանգլադեշը հարյուր սովորողի աչքրով» նախագծի շրջանակներում մեզանից յուրաքնչյուրը կավի միջոցով իրականացրեց իր երազանքը՝ քանդակեց իր երազանքների տունը: Կավի հետ աշխատելիս կարծես բոլորս կտրված լինեինք իրականությունից, ամեն մեկն իր աշխարհում էր, իր երազանքների, մտքերի, երևակայության հեքիաթային աշխարհում՝ ծնունդ տալու իր կավե երազանքին: Մեր միտքը լիցքաթափելուց հետո սկսեցինք լիցքաթափել մարմինը՝ ուրախ մարմնամարզությամբ՝ մարմինը կոփելով, ավելի ճկուն դարձնելով: Շախմատի սեմինար պարապմունքին վերհիշելով շախմատ խաղը՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ քայլ անելուց առաջ պետք է մտածել, կշռադատել, չսխալվելու համար՝ միաժամանակ վարժելով մեր միտքը, փորձելով աարագ կողմնորոշվել: Օրն ամփոփեցինք լողով: Օրվա սկզբից բոլորս էլ անհամբեր սպասում էինք՝ երբ կլողանք լողավազանում, մեզ կվստահենք ջրի հանգստությանը: Եվ հենց այդ սպասումով մինչև լողը, մեծ ոգևորությամբ շարունակեցինք ժողովրդական օպերան՝ Տիկն Մարինեի հետ: Ժողովրդական օպերան, երգը, ուրախ տրամադրությունը շարունակվեց լողավազանում՝ օրվա հիանալի ամփոփմամբ: Օրն, իսկապես, գերակտիվ էր, ամենամարզական մանկավարժական սեմինար-պարապմունքն էր՝ անմոռանալի տպավորություններով ու հույզերով լի: Շարունակել կարդալ “Մուտքի ճամբարի երրորդ գերակտիվ օր 31.07.2019”