Posted in Սովորողների ճամբար

Ճամբարային երրորդ օր 17.07.2019

Ճամբարականները իրենց ողջ օրվա ուրախությունը, զվարճանքը, ակտիվությունը ապահովում են՝ սկսելով առավոտյան ուրախ պարապմունքով, մարմնամարզությամբ: Այսօր ևս ճամբարականները քանդակների փառատոնին ընդառաջ երգեցին և պարեցին Նուրիի և իտալացի փեսացուի համար, պատրաստվեցին քանդակների հայ-իտալական հարսանիքին: Զովացան և զվարճացան բացօթյա լողավազանում, զբաղվեցինք մեր ամենասիրելի աշխատանքով՝ ինքներս պատրաստում ենք և համտեսում, չէ որ ճամբարականների  պատրաստած մրգային աղցանը ամենահամեղն է: Մրգային աղցանը համտեսեցինք՝ մուլտֆիլմ դիտելով: Լողափին խաղացինք կարմիր կոճակ խաղը, վարեցինք հեծանիվ, վայելեցինք մեր ամառային ճամբարի արևոտ օրը: