Posted in Սովորողների ճամբար

Փառատոնային ճամբար 18.07.2019

Այսօր մենք ունեցանք փառատոնային հետաքրքիր, զվարճալի ճամբար: Ճամբարային ուրախ առավոտյան պարապմունքից հետո ճամբարականները մասնակցեցին Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի ամփոփմանը: Գեղարվեստի դպրոցի Artսահմանում ներկայացան ժողովրդական օպերայով՝ ներկայացրին տիկնիկ Նուրիի և իտալացի փեսացուի պատմությունը: Մասնակցեցին քանդակների հայ-իտալական հարսանիքին: Փառատոնի ամփոփումից հետո ճամբարականները շարունակեցին օրը լողափին՝ պաղպաղակ վայելելով, լողալով, մյուսերը հեծանիվ վարելով, սեղանի խաղեր, ինտելեկտուալ ղաղեր խաղալով: