Այսօր Հարավի ճամբարականները Արմավիրի մարզի N10 դպրոցի «Հավեսի սենյակում» մասնակցեցին «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած վարպետաց դասին, որը անցկացնում էր Իռեն Ծատուրյանը՝ Modest Fly Art ստուդիայի հիմնադիրը: Ճամբարականները, Արմավիրի N10 դպրոցի սաները հնարավորություն ունեցան նաև լսելու Հովհ. Թումանյանի «Խելոքն ու հիմարը», «Անխելք մարդը» հեքիաթները տաղանդավոր դերասան Ստեփան Շահինյանի ներկայացմամաբ: Վիգեն Ավետիսի հետ շրջեցին դպրոցին կից այգում՝ ջրելով ծառերը, ուսումնասիրելով այգին՝ այն փոփոխելու, բարեկարգելու, Վիգեն Ավետիսի քանդակներով այգուն կյանք ու գույներ տալու հեռանկարով: