Posted in Նախագիծ

Հեծանվավարության առաջին քայլեր

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց ընդունվող առաջին դաարանի սովորողներ

Ժամկետը՝ Հունիսի 17-18

Նպատակը՝ Հեծանվավարության ուսուցում

Նկարագիրը, ընթացքը՝ Սովորողները ծանոթանում են հեծանիվին՝ սովորում են տարբերակել հեծանիվի կարևոր մասերը՝ ոտնակներ, արգելակ, ղեկ, շղթա, սովորում են հեծանվավարության կանոնները և կատարում  հեծանիվ վարելու առաջին փորձերը:

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 15.05.2019

Շարունակի՛ր նախադասությունները:

Ես ուրախ կլինեի, եթե………..:

Շուտով գարուը կբացվի և մենք……..:

Ամռանը ես……………….:

Դասերը ավարտելուց հետո ………………….:

Խոստումը կատարելու  համար………..:

Գնացի, որ…………………..:

Մոտեցան, որ…………..:

Արամը Արսենի հետ…………….:

Տղաները եկան, որ…………………..:

Տրված գործողություն ցույց տվող բառերը գրի՛ սյունյակներում՝ հետևելով օրինակին:

Կանչել, պարել, պատմել, ներկայացնել, խոսել, անհանգստանալ, ուղեկցել, վաճառաել, բազմել, հրամայել, հավաքել, կշռել,հաշվել, չափել, բարկանալ, ծիծաղել, հուզվել, մոռանալ, հիշել:

Ի՞նչ անել                     Ի՞նչ է անում
խոսել                           խոսում է   

 

                                                      

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 15.05.2019

Չորեքշաբթի՝       Իմ առաջարկությունները, դիտարկումները Մայրենի ուսումնական պարապմունքի վերաբերյալ:

  • Մայրենիի պարապմունքների ընթացքում նշե՛ք այն նախագիծը, որով աշխատելը ձեզ դուր է գալիս: Հիմնավորե՛ք:
  • Ի՞նչ եք կարդացել և սովորոել Մայրենիից:
  • Ո՞ր բանաստեղծությունն է ձեզ ավելի շատ դուր եկել՝ ներկայացրե՛ք ձայնագրությամբ:
  • Գրե՛ք՝ ի՞նչ նախագծերով կուզեիք աշխատել կամ ի՞նչ կփոխեիք այն նախագծերում, որոնցով աշխատում եք:
  • Ներկայացրե՛ք Մայրենիի բաժինը՝ առանձնացնելով ձեր կատարած աշխատանքները: Նյութը ներկայացնել power point ծրագրով՝ անհրաժեշտության դեպքում հավելելով տեքստային մաս կամ նկարներ:

Արդյունքներ

 

Posted in Մայիսյան հավաք

Համընդհանուր ներառականություն.լեզվական խոչընդոտներ

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաքի Հյուսիսային դպրոցի  Կլոր սեղանի՝ Ներառականություն, լեզվական խոչընդոտներ, նիստում քննարկվեց արտերկրից եկած սովորողների լեզվական խոչընդոտների հաղթահարման փուլերը, խնդիրները, ձեռքբերումները, նրանց ներառման՝ չօտարման հիմնահարցը, ուսումնական պարապմունքին ներառվելու, մասնակցելու տարբերակները, մեթոդները: Կրթահամալիրում արտերկրից եկած սովորողները ներկայացրին իրենց մուտքը կրթահամալիր՝ ինչպես էին խոսում, հասկանում ընկերներին, սկզբնական շրջանում ինչպես էին ներգրավվում ուսումնական պարապմունքին և ինչպես է այդ ամենը կազմակերպվում հիմա, իրենց ձեռքբերումները, լեզվական խոչընդոտները հաղթահարելու հաջողությունները, ընկերների հետ շփման փոփոխությունը(հիմա ավելի ազատ են շփվում, հայերեն սովորելուց հետո ավելի լավ են հասկանում միմյանց՝ իսկ այդ ամենին հասել են  իրենց հետ տարվող անհատական աշխատանքի արդյունքում): Հարավային դպրոցից Կլոր սեղանի նիստին մասնակցում էին Հասթի Անջոմանին՝ Պարսկաստանից եկած, Լևոն Վարդանյանը և Արեն Վարդանյանը՝ Կիպրոսից: