Posted in Ստուգատես

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Մայիսյան հավաքի ամփոփում՝

Posted in Լողի պարապմունք

Լողուսուցում

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորղներ

Այս ուսումնական տարվա ընթացքոմ լողուսուցման պարապմունքին սովորողները կարողանում են ջրում կատարել կլոր լողը, սուղված ջրի տակ մնում են 7 վայրկյան, կատարում են թիալող, ցատկ:

Posted in Նախագիծ

Բացօթյա լող

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 27-հունիսի 7

Նպատակը՝ սովորողների՝ լողալու հմտությունների զարգացում, մարմնի կոփում՝ ջրային խաղերի, վարժությունների միջոցով:

Ընթացքը՝ մասնակիցները կատարում են նախավարժանք,  որից հետո կատարում են շնչառական վարժություններ ջրում, ջրագնդակով խաղ են խաղում ջրում՝ բաժանվելով երկու խմբի:

Անհրաժեշտ նյութեր, պարագաներ՝ լողազգեստ, սրբիչ, լողաթափեր, ջրագլխարկ, չրագնադակ:

 

Posted in Նախագիծ

Քայլք Ուսումնական ագարակ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 27-հունիսի 7

Նպատակը՝ սովորողներին սովորեցնել ինքնուրույնություն, փողոցն անցնելու անվտանգության կանոնները, միջավայրում վարքի դրսևորման կանոնները, սովորեցնել գիտակցել քայլքի ունեցած դրական ազդեցությունը առողջության վրա, քայլքը ընդունել որպես մարզաձև և կարևորել դրա առկայությունը կյանքում, առօրյայում:  Իսկ շփումը կենդանիների հետ  սովորողներին սովորեցնում է ունենալ պատասխանատվության զգացում կենդանիների նկատմամբ, զարգացնել շրջապատում հաղորդակցման հմտությունները, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին:

Ընթացքը՝ Սովորողները քայլքով Հարավային դպրոցից գնում են Ուսումնական ագարակ, շրջում ագարակում, ծանոթանում կենդանիների հետ, զբաղվում նրանց խնամքով:

Անհրաժեշտ նյութեր, պարագաներ՝ սպորտային համազգեստ, ուսապարկ, գլխարկ,  սնունդ, ջուր:

Posted in Նախագիծ

Հեծանվավարություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 27-հունիսի 7

Նպատակը՝ Հեծանվավարության հմտությունների ուսուցում, ամրապնդում:

Ընթացքը՝ Հեծանվորդներից յուրաքնչյուրը հեծանվով պտույտներ է կատարում դպրոցի շուրջը՝ հաղթահարելով որոշ դժվարություններ, հեծանվորդները մրցում են միասին՝ հետևելով ժամանակին:

Խնդիրները՝ հեծանվավարության կանոների վերհիշում, ուսուցում, հեծանիվ վարելու դժվարություների հաղթահարում՝ հավասրակշռության պահպանում, հեծանիվի ղեկի կառավարում, շրջադարձի կատարում, արգելակում:

Posted in Ուսումնական օրագիր, Ուսուցչի օրագիր

Բակային պլեներ

Դպրոցի բակում հատուկ կարիքով սովորողները նախ paint ծրագրով նկարեցին մի հատված դպրոցի բակից, որը իրենց դուր է եկել, և փորեցին ինքնուրույն շարադրել իրենց մտքերը, ներկայացնել, նկարագրել իրենց նկարը: Բկային պլեներ նախագծի միջոցով ստուգեցինք սովորողների՝ իջավայայրում երկրաչափական պատկերների տեսողական ընկալման կարողությունը, դրանք պատկերելու ունակությունը,   կապակցված նախադասությամբ մտքերը շարադրելու ունակությունը, բառապաշարի փոփոխությունը՝ բառերի հարստացում, դրանց գործածությունը՝Աբել Մինասյան, Ալբերտ Նալբանդյան