Posted in Ուսումնական օրագիր, Ուսուցչի օրագիր

Բակային պլեներ

Դպրոցի բակում հատուկ կարիքով սովորողները նախ paint ծրագրով նկարեցին մի հատված դպրոցի բակից, որը իրենց դուր է եկել, և փորեցին ինքնուրույն շարադրել իրենց մտքերը, ներկայացնել, նկարագրել իրենց նկարը: Բկային պլեներ նախագծի միջոցով ստուգեցինք սովորողների՝ իջավայայրում երկրաչափական պատկերների տեսողական ընկալման կարողությունը, դրանք պատկերելու ունակությունը,   կապակցված նախադասությամբ մտքերը շարադրելու ունակությունը, բառապաշարի փոփոխությունը՝ բառերի հարստացում, դրանց գործածությունը՝Աբել Մինասյան, Ալբերտ Նալբանդյան

Posted in Ուսումնական օրագիր, Ուսուցչի օրագիր

≪Շունն ու կատուն≫ ներկայացնում են 3.1 դասարանի սովորողները:

3.1 դասարնի սովորողները բեմադրել էին «Շունն ու կատուն» հեքիաթը: Եվ այսօր պարապմունքի ժամանակ, երբ սովորողների մի մասը մասնակցում էր լողուսուցմանը՝ բեմադրմանը մասնակցող սովորողները որոշեցին ներկայացնել հեքիաթ- բեմադրությունը: Մյուս սովորողները՝ որպես հանդիսատես, լսեցին, նայեցին, վերջում ասացին իրենց կարծիքը, քննարկեցին, եղան նոր առաջարկներ:

Posted in Ուսումնական օրագիր, Ուսուցչի օրագիր

Կարդում ենք և քննարկում

6-5 դասարանի սովորողների հետ կարդում ենք «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին ճյուղը ,քննարկում, վերլուծում, պատասխանում հարցերին: Քննարկումը շատ հետաքրքիր էր, հատկապես, երբ հարցը վերաբերվում էր Գագիկ թագավորի քայլին կամ իրենք ինչպես կվարվեին գագիկ թագավորի փոխարեն՝ Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե լինեիք Գագիկ թագավորի փոխարեն: Բնութագրե՛ք Գագիկ թագավորին, ժողովրդին: Հիմնավորեք: Պատասխանները շատ տարբեր էին, ամենքը ուներ իր կարծիքը, շատերը արդարացնում էին, սովորողների մի մասն էլ ընդհակառակը, պնդում էր, որ պետք է կռվել, բայց միակ զավակին չհանձնել թշնամուն: Սովորողները զարմացրին, երբ ցանկություն հայտնեցին Վ. Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա բանաստեղծությունը գեղեցիկ կատարմամբ ներկայացնել»:

Posted in Ուսումնական ագարակ, Ուսումնական օրագիր

Ուսումնական ագարակ

Հարավային դպրոցի 3.2, 2.2 դասարանի սովորողները ագարակ այցի ժամանակ խնամեցին ձիերին, կերակրեցին, ստացան իրենց հետաքրքրող պատասխաները կենդանիների` հատկապես ձիերի մասին: Սովորեցին, թե ինչ է տալիս իրենց, ինչպիսի դրական ազդեցությունն է ունենում շփումը կենդանիների, ձիերի հետ: Սովորողները իմացան, որ, շփվելով ձիերի հետ, դառնում են ավելի բարի, հանգիստ: Սովորեցին, թե  ինչպես պետք է կերակրել, ինչպես վարել, վարժեցնել ձիերին: 3.2 դասարանի սովորողները հետևեցին նաև ձիու նախավարժանքին, թռիչքներին: 2.2 դասարանի սովորողները, հաշվելով ծառի կոճղակների շրջանակները, փորձեցին որոշել ծառի տարիքը:

Posted in Ուսումնական օրագիր

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ

3.2 դասարան՝ Աբել Մինասյան, Ադամ Բենսայի, 3.1 դասարան՝ Առաքել Սերոբյան, 2.1 դասարան՝ Ռաֆաել Մարտիրոսյան, առաջին դասարան՝ Հայկ Մարգարյան: Աբելի, Ադամի, Ռաֆաելի հետ փորձեցինք զարգացնել ինքնուրույն մտածողության կարողությունը, կազմեցինք նախադասություններ, ինքնուրույն փորձեցին գտնել ճիշտ կազմությամբ բառերը՝ տրված սխալ կազմություն ունեցող բառերից: Առաքելը առանձնացրեց, խմբերով դասակարգեց բանջարեղենները, մրգերը, տրված պատկերները անվանելով, ա հոդակապի միջոցով կազմեց բարդ բառեր: Հայկի հետ փորեցինք զարգացնել տեսողական ընկալումը, փորձեցինք սովորել ճանաչել Ա ա տառը, անվանեցինք պատկերները, դժվարությամբ, բայց փորձեցինք առանձնացնել ա տառով սկսվող պատկերները:

Առավոտյան ժամերգություն Հարավային դպրոց-պարտեզ

Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվող Առավոտյան ժամերգությանը մասնակցում էին Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սանները, այդ թվում նաև Հարավային դպրոց-պարտեզի սովորողները:

Posted in Ուսումնական օրագիր

Երկարացված օրվա պարապմունք 2.1 դասարան

Երկարացված օրվա պարապմունքին սովորողները պատասխանեցին տրամաբանական, ուսուցողական հարցերին, ներկայացրին իրենց սիրելի հերոսներին, պատկերեցին իրենց երկիրի այն վայրը, որը հարազատ է իրենց, սիրում են կամ գանցել են ճամփորդության: