Հանդիպումը շենիկցի սովորողների և սեբաստացիների միջև կայացավ մեծ ոգևորության, տպավորությունների տեղատարափի ներքո: Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողները այցելեցին Արմավիրի մարզ՝ Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ ծանոթանալու, ընկերական հարաբերություններ ստեղծելու, ծանոթանալու իրենցև ծանոթացնելու մեր կրթական ծրագրին, դասապրոցեսի անցկացմանը: Շենիկի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ տիկին Պետրոսյանի ուղեկցությամբ սեբաստացիները շրջեցին դպրոցում, դասարաններում, տեսան՝ ինչպես են անցկացնում դասը, ինչպես ենք մենք անցկացնում: Տեղեկացրինք (թեև նախքան գնալը հեռահար ներկայացրել և խոսել էինք մեր կայքերի, կրթական ծրագրերի մասին) Հարավային դպրոցի ենթակայքի, կրթահամալիրի գլխավոր ենթակայքի մասին, մեր  ինչպես կարող են օգտվել կայքերից: Սեբաստացիները դատարկաեռն չէին այցելել Շենիկ: Սովորողները մեծ սիրով Շենիկի միջնակարգ դպրոցի գրադարանին նվիրեցին գրքեր, և ինչպես գրադարանավարուհի Տիկին Ռոզան ասաց, հարստացրինք իրենց գրադարանը մեր բերած գրքերով, թեև ամենամեծ նվերը մեր իրենց համար Տիգրան Հարապետյանի անվան գրադարանի կայքի մասին իմանալն էր, քանի որ սովորողների համար մեծ դժվարությունն է ձեռք բերել անհրաժեշտ գրքեր: Դպրոցի բակում շենիկցի սովորողները և սեբաստացիները ձեռք ձեռքի տված, համախմբված կատարեցին ազգային պարերգերը, որից հետո Շենիկի միջնակարգ դպրոցի դասվար Մարե Առաքելյանի ուղեկցությամբ ուղևորվեցինք գյուղից ոչ շատ հեռու գտնվող Երվանդաշատ և Բագարան գյուղերի մոտակայքում հեռվից կարոտով հիանալու Արաքս և Ախուրյան գետերով, որոնք միախառնվում են,  Մովսես Խորենացու արձանագրությամբ, Հայկական Պար լեռնաշղթայով և այն հայկական գյուղերով ու տարածքներով, որոնք այժմ «շաա՜տ հեռու են մեզնից»:

Advertisements