Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք

  • Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման բաց համակարգ
  • Մուտք Կրթահամալիր/ դասվարական աշխատանք
  • Մենթորի դերը նորեկների կյանքում
  • Հեռավար ուսուցման կազմակերպում

Պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Լուսինե Հակոբյան, Մարգարիտա Հովնանյան, Միլենա Մանուչարյան,  Թամարա Մարիմյան:

 

 

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 14.05.2019

Տրված բայերը՝ գործողություն ցույց տվող եզակի  բառերը՝ դարձրո՛ւ հոգնակի, հոգնակին՝ եզակի: Օրինակին՝

Քայլում եմ-քայլում ենք

Քալյլում եք –քայլում ես

Քայլում ես-քայլում եք:

Վազում եմ-

Վազում են-

Մտածում ենք-

Մտածում ես-

Կարդում եմ-

Կարդում եք-

Կարդում է-

Խոսում են-

Խոսում ես-

ծաղկում է-

Ծաղկում ենք-

Ծաղկում եք-

Տրված բառերին ավելացրո՛ւ ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր:

Գիրք, ծաղիկ, ընկեր, քույր, գարուն, փողոց, երգ, լեռ, երկինք, հայրենիք, մարդ, սովորող, տուն, աշխատանք, պատմություն:

Օրինակ՝ հետաքրքիր, խորիմաստ գիրք:

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 14.05.2019

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 14

Նպատակը՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում

  • Մի քաի նախադասությամբ պատմեք, ներկայացնեք ձեր ամենասիրելի,  ուսումնական նախագծի մասին, ներկայացրե՛ք նախագծի բովանդակությունը, նպատակը:
  • Գրի՛ր քո կարծիքը տվյալ ուսումնական նախագծի վերաբերյալ՝ նշելով քո ձեռքբերումները, գիտելիքները: 
  • Ներկայացրե՛ք ձեր  ամենահաջողված աշխատանքը այդ նախագծի շրջանակներում իրականացրած և մի քանի նախադասությամբ բացատրե՛ք, նկարագրե՛ք:

Արդյունքներ՝