Posted in Ուսումնական ճափորդություն, Սովորողների ճամբար

Ճամբարականների հավես օրը Արմավիրի Հավեսի սենյակում

Այսօր Հարավի ճամբարականները Արմավիրի մարզի N10  դպրոցի «Հավեսի սենյակում» մասնակցեցին «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած վարպետաց դասին, որը անցկացնում էր Իռեն Ծատուրյանը՝ Modest Fly Art ստուդիայի հիմնադիրը: Ճամբարականները, Արմավիրի N10 դպրոցի սաները հնարավորություն ունեցան նաև  լսելու  Հովհ. Թումանյանի «Խելոքն ու հիմարը», «Անխելք մարդը» հեքիաթները տաղանդավոր դերասան Ստեփան Շահինյանի ներկայացմամաբ: Վիգեն Ավետիսի հետ շրջեցին դպրոցին կից այգում՝ ջրելով ծառերը, ուսումնասիրելով այգին՝ այն փոփոխելու, բարեկարգելու, Վիգեն Ավետիսի քանդակներով այգուն կյանք ու գույներ տալու հեռանկարով:

 

Posted in Ուսումնական ճափորդություն

Ուսումնական ճամփորդություն դեպի Ոսկեհատ՝ Ամբերդ գետ

Մեր ճամփորդությունը սկսվեց Ագարակից՝ Ամբերդ գետի աջ ափից, որտեղ ճամբարականները և դասավանդողները, այցելելով Դամբարանային քարափը, տեղի կիսավեր եկեղեցին, շարունակեցին Ամբերդ գետի, քարափների ուսումնասիրությունը տարբեր ուղղություններով: Դասվանդողները՝ քայլքով Ամբերդի գետափով,  ճամբարականները՝ քարափներով հասան «Ճգնավորի այր» քայրայրին, որտեղ սպասում էին Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջն. դպրոցի սովորողները՝ մեզ հետ իրականացնելու Գետը բնակավայրում  համատեղ նախագիծը: Քարայրը ուսումնասիրելուց հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Ոսկեհատ՝ դպրոցին հարակից գետափ: Գետափին ճամբարականները Ոսկեհատ գյուղի սովորողների հետ իրականացրեցին նկարչական ֆոտոպլեններ, ծիսական հարթակում միասին կատարեցինք պարերգեր: Ընկերական փոխհարաբերություններն ու օրվա լավ տրամադրությունները, հիշողությունները վառ պահելու համար սեբաստացի ճամբարակները իրենց նկարած նկարները նվիրեցին Ոսկեհատ գյուղի սովորողներին, ուսումնասիրեցին գետափը, մաքրեցին տարածքը՝ վայելելով Ամբերդ գետի անվերջանալի հանգիստ խշշոցը, բնության ձայները:

 

Posted in Ուսումնական ճափորդություն

Ուսումնական ճամփորդություն Ազգային պատկերասրահ

5տարեկանների խումբը այցելեց Ազգային պատկերասրահ: Մի խումբը ուսումնասիրեց խճանկարները, մյուսները՝ քանդակները: Սովորողները ծանոթացան քանդակներին, սովորեցին տարբերել արձանները քանդակներից, իրենք իրենց ձեռքով պլաստերինով քանդակներ քանդակեցինք:

Posted in Ուսումնական ճափորդություն, Կրթական փոխանակումների նախագծեր

Հայրենագիտական ≪շենացնող≫ ճամփորդություն Շենիկ գյուղում (Արմավիրի մարզ)

Հայրենագիտական  «շենացնող» ճամփորդություն Շենիկ գյուղում

Հանդիպումը շենիկցի սովորողների և սեբաստացիների միջև կայացավ մեծ ոգևորության, տպավորությունների տեղատարափի ներքո: Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողները այցելեցին Արմավիրի մարզ՝ Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ ծանոթանալու, ընկերական հարաբերություններ ստեղծելու, ծանոթանալու իրենցև ծանոթացնելու մեր կրթական ծրագրին, դասապրոցեսի անցկացմանը: Շենիկի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ տիկին Պետրոսյանի ուղեկցությամբ սեբաստացիները շրջեցին դպրոցում, դասարաններում, տեսան՝ ինչպես են անցկացնում դասը, ինչպես ենք մենք անցկացնում: Տեղեկացրինք (թեև նախքան գնալը հեռահար ներկայացրել և խոսել էինք մեր կայքերի, կրթական ծրագրերի մասին) Հարավային դպրոցի ենթակայքի, կրթահամալիրի գլխավոր ենթակայքի մասին, մեր  ինչպես կարող են օգտվել կայքերից: Սեբաստացիները դատարկաեռն չէին այցելել Շենիկ: Սովորողները մեծ սիրով Շենիկի միջնակարգ դպրոցի գրադարանին նվիրեցին գրքեր, և ինչպես գրադարանավարուհի Տիկին Ռոզան ասաց, հարստացրինք իրենց գրադարանը մեր բերած գրքերով, թեև ամենամեծ նվերը մեր իրենց համար Տիգրան Հարապետյանի անվան գրադարանի կայքի մասին իմանալն էր, քանի որ սովորողների համար մեծ դժվարությունն է ձեռք բերել անհրաժեշտ գրքեր: Դպրոցի բակում շենիկցի սովորողները և սեբաստացիները ձեռք ձեռքի տված, համախմբված կատարեցին ազգային պարերգերը, որից հետո Շենիկի միջնակարգ դպրոցի դասվար Մարե Առաքելյանի ուղեկցությամբ ուղևորվեցինք գյուղից ոչ շատ հեռու գտնվող Երվանդաշատ և Բագարան գյուղերի մոտակայքում հեռվից կարոտով հիանալու Արաքս և Ախուրյան գետերով, որոնք միախառնվում են,  Մովսես Խորենացու արձանագրությամբ, Հայկական Պար լեռնաշղթայով և այն հայկական գյուղերով ու տարածքներով, որոնք այժմ «շաա՜տ հեռու են մեզնից»:

Posted in Ուսումնական ճափորդություն

Հայրենագիտական  ≪շենացնող≫ ճամփորդություն Շենիկում( Արմավիրի մարզ)

54257642_988128398243985_3144067484038987776_nՃամփորդության վայրը՝ Արմավիրի մարզ գյուղ Շենիկ

  • Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզ, 2.2 դասարանի սովորողներ:
  • Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արմավիր-Երևան
  • Ճամփորդության օրը՝….
  • Ճամփորդության պատասխանատուներ՝  Մարգարիտա Հովնանյան, Սեդա Խաչատրյան,  Մարիամ Մնացականյան:

Նպատակը՝ տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում,մանկավարժական, կրթական փոխանակումներ Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցում, տնօրեն՝ Պողոսյան:

Շարունակել կարդալ “Հայրենագիտական  ≪շենացնող≫ ճամփորդություն Շենիկում( Արմավիրի մարզ)”

Posted in Ուսումնական ճափորդություն

Չարենցով Չարենցի քաղաքում

 Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ սովորողներին ուղեկցեցինք Օղակաձև այգի, որտեղ արտասանեցինք Չարենց, վերակենդանացնելով «չարենցյան» ըմբոստ ոգին, շարունակեցինք նույն ոգով գնալ դեպի Ե. Չարենցի տուն-թանգարան: Ճանապարհին սովորողները անցորդներից հարցազրույց վերցրին, խոսոցին Ե. Չարենցի մասին, տեղեկացրին ծննդյան օրվա մասին: Ողջ ճամփորդության ընթացքում չարենցյան տոն դարձած օրը ապահովվեց սովորողների կողմից:

 

Posted in Ուսումնական ճափորդություն

Ուսումնական ճամփորդություն Հարավային դպրոց-պարտեզ 3.1 դասարան

Ուսումնական ճամփորդության ժամանակ սովորողների հետ միասին այցելեցինք Ազգային ժողովի այգի, որտեղ սովորողները նկարեցին այն ինչ ցանկացան, ինչ իրենց գրավեց, այս աշխատանքը նպատակաուղղված էր սովորողների՝ շրջակա առարկաների, պատկերների, տեսողական ընկալման զարգացմանը, ամրապնդմանը, իսկ ճամփորդությունից հետո քայլքով դեպի Հարավային դպրոց-պաարտեզ նպաստեց սովորողների ինքնուրույնության, ճանապարհային կանոնների իմացության ամրապնդմանը, միջավայրում հասակակիցների հետ շփմանը,, խմբակային կազմակերպված, համախմբված աշխատանքի կատարմանը: