Էլանա Շահվերդյան— Ջ. Ռոդարի«Կապույտ լուսացույցը» և Ղ. Աղայանի «Մեղուն ու մարդը» հեքիաթների շիլաշփոթ
Մարիամ Դանղյան— «Թափանցիկ Ջակոմոյի հաղթանակը»
Կատրինա Լալայան- «Արևի հրամանը» և «Աչքերի գանգատը» շիլաշփոթ
Էդգար Ճաղարյան-«Թափանցիկ ծառի գանգատը»
Էլանա Շահվերդյան— Ջ. Ռոդարի«Կապույտ լուսացույցը» և Ղ. Աղայանի «Մեղուն ու մարդը» հեքիաթների շիլաշփոթ
Մարիամ Դանղյան— «Թափանցիկ Ջակոմոյի հաղթանակը»
Կատրինա Լալայան- «Արևի հրամանը» և «Աչքերի գանգատը» շիլաշփոթ
Էդգար Ճաղարյան-«Թափանցիկ ծառի գանգատը»
Սովորողները Զատկական ցուցահանդես-հանգանակությանը ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ զատկական զարդեր, կավե աշխատանքներ, ընտանեկան դպրոցում պատրաստած զատկական թխուկները։ Ցուցադրությանը սովորողները ներկայացան նաև զատկական երգերով, պարերգերով։
3.2 «Ուրախ արևներ» ջոկատ
Ճամբարի ընթացքում իրականցվող նախագծեր՝
Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը
Ընթերցում ենք և առաջարկում ընթերցել
«Ուսումնական ձմեռ» նախագծի ամփոփում
«Ուրախ արևներ» ռադիո․ երկրորդ եթերաշրջան
Հեռավար ուսուցում՝
Երկուշաբթի՝ 10.01.202
9:00-9:15-Ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05՝ «Ուսումնական ձմեռ» նախագծի ամփոփում, քննարկում Շարունակել կարդալ “Ձմեռային ուսումնական ճամբար․ 10.01-14.01.2022”
1. Ի՞նչ է վիրուսը:
Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:
2. Որո՞նք են ախտանշանները:
Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:
3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:
Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝ Շարունակել կարդալ “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ”
Եռօրյա «Մուտքի ճամբարի» առաջին օրն են ափոփում ճամբարականները՝ 2-3-րդ դասարանի սովորողները: Ոգևորված սկսեցինք օրը ընդհանուր պարպմունքով, որին հաջորդեց միջավայրի խնամքը: Միասին շրջեցինք դպրոցում և խնամեցինք միջավայրը, ջրեցինք բույսերը, ծանոթացանք դպրոցի տարածքին: Օրը շարունակվեց լողափին լողով, լողափնյա խաղերով, նկարչությամբ, մուլտֆիլմի դիտումով:
Հրայր Մալեք Դանղյանը մասնակցում է «Մեղուները տըզտըզան»ուսումնական մեղվանոցնախագծին: Ուսումնասիրել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մեղուներին, փեթակները և կիսվոմ է մեղուների մասին իր ունեցած տեղեկություններով:
Հրայր Մալեք Դանղյանը շատ հետաքրքիր ուսումնական ամառ է անցկացրել ճամփորդել է շատ , պատմում է իր ճամփորդության մասին՝ Մարգահովիտ գյուղում:
2019-2020 թ. ուսումնական փաթեթ
Ուսումնական պլան`
«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։
Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:
Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:
Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:
Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։
Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:
Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:
Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի ավարտին սովորողը ներկայանում է իր ուսումնական բլոգով։։
Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:
Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։
Ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ուսումնական պլանի պարզաբանումներում։
Լուսե Բաղդասարյանը առցանց մասնակցում է Քանդակագործության փառատոնին: Քանդակում է Սասնա հերոսներին՝ Խանդութ Խաթունին: Լուսեն ունի նաև իր ուսումնական բլոգը, որը վարում է ավագ քույրիկի՝ Մարիի և ծնողների օգնությամբ:
Նյութը՝ Լուսե Բաղդասարյանի բլոգում