Posted in Լեզվական գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 10.05.2019

Հայոց լեզվի գրքից կատարել հետևյալ առաջադրանքները՝

265.10,05

265.10,05

265.10,05270-.10.05.jpg

270-.10.05-1.jpg

270-.10.05-2.jpg

270-.10.05-3.jpg

270-.10.05-4.jpg

280

Լրացուցիչ կրթություն

Կատարել 277 առաջադրանքը

280-1.jpg

Գործնական քերականություն

  • Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:

Մեզ ամեն տարի այցելում են:

 

 

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 10.05.2019

Հարցում արտահայտող բառերի փոխարեն գրե՛ք համապատասխան բառերը:

Օրինակ՝

Ո՞վ ո՞ւմ  ինչպիսի՞ ծաղիկներ նվիրեց:- Ես մայրիկիս անուշաբույր ծաղիկներ նվիրեցի:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ովքե՞ր ի՞նչ պատմեցին:

Ովքե՞ր   որտե՞ղ գտան կորած երեխային:

Այգում ովքե՞ր ի՞նչ քաղեցին ծառերից:

Սովորողները ի՞նչ էին անում որտե՞ղ:

Ո՞վ որոշեց հաճախել ինչի՞ պարապմունքներին:

Ովքե՞ր ինչպիսի՞ շենք կառուցեցին:

Նկարիչը ի՞նչ արեց:

Տրված գոյականները դարձրե՛ք բայեր՝ գործողություն ցույց տվող բառեր:

Գիր,  զրույց   քայլք, ընթերցանություն, խոսք, հաղորդում, ուտելիք, նկար, մարզանք, վազք, լող, երգ, պար:

Օրինակ՝

Գույն-գունավորել

Պատում-պատմել

Posted in Նախագիծ

Բակային պլեներ, հեծանվային մրցարշավ

Բակային պլեներ

Մասնակիցներ՝ հտուկ կարիքով սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 13-17

Նպատակը՝ զարգացնել սովորողների՝ միջավայայրում երկրաչափական պատկերների տեսողական ընկալման կարողությունը, դրանք պատկերելու ունակությունը: Ստուգել  կապակցված նախադասությամբ մտքերը շարադրելու ունակությունը, բառապաշարի փոփոխությունը՝ բառերի հարստացում, դրանց գործածությունը:

Նկարագիրը՝սովորողները դպրոցի բակում նկարում են այն հատվածը,(համակարգչով) որը իրենց դուր է գալիս, որից հետո նկարագրում են՝ գործածելով իրենց տրված բառերը:

Հեծանվային մրցարշավ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի հեծանվորդներ

Ժամկետը՝ Մայսի 13-17

Նպատակը՝ ստուգել հեծանվորդների հեծանվավարության հմտությունները:

Նկարագիրը՝  մինչև մրցարշավը սկսելը հեծանվորդների հետ ընտրում ենք որևէ բանաստեղծություն, սահմանում ժամանակը և պատրաստվում մեկնարկի: Հեծանվորդներից յուրաքնչյուրը, բանաստողծությունը արտասանելով սկսում է վարել՝ պտույտ կատարելով դպրոցի շուրջը: Պտտվելու ընթացքում հեծանվորդ-սովորողը շարունակում է արտասանել բանաստեղծությունը, մինչև հասնում է սահմանաված վերջնակետին: Մյուս հեծանվորդ-սովորողը  սկսում է վարել հեծանիվը՝  շարունակելով  բանաստեղծությունը նախորդ հեծանվորդի ավարտած հատվածից: Այդ ընթացքում մյուս հեծանվորդները հետևում են ժամանակին, անում գրանցումներ, նշումներ: