Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 24.05.2019

Փագծերում տրված հարցերը փոխարինի՛ր պատասխաններով:

(Ինչպիսի՞) ծաղիկներ էին աճել այգում:

(Ո՞ւմ) ընկերն է (ինչպե՞ս) մրցում:

Մենք (ի՞նչ) էինք անում բակում:

(Ո՞վքեր) արագ հեռացան (որտեղի՞ց):

(Ինչպիսի՞) նկարներ էր նկարել Լիլիթը:

Ես (ի՞նչ) խոստացա անել:

 

Բառերը, մասնիկները միցնելով իրար՝ կազմի՛ր նոր բառեր:

Քար-ա-շեն

Բազում-երանգ

Հնար-ա-գետ

Ան-վախ

Ան-միտ

Բարձր-հարկ

Սառն-որակ

Ան-գին

Քաղցր-համ

Յուրաքնչյուր դերանվան դիմաց գրի՛ր համապատասխան գորխողություն ցույց տվող բառեր:

Օրինակ՝

Ես –մտածում եմ                                    դուք-                            մենք-

Մենք-վազում ենք                                   մենք-                             դուք-

Նա-վիճում է                                              ես-                                 նրանք-

 

Դու-                                                     նրանք-                                  ես-

Նա-                                                       մենք-                                    դու-

Նրանք —                                                դուք-                                      նա-

 

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 23.05.2019

Լրացուցիչ կրթություն

  • Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն տրվածներից մեկը (հոմանիշը) գրի՛ր:

Հիմալայներում, ձյունոտ անտառ գնալիս. գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց ետևից և գտել են նրանց բնակարանը, որը քարանձավ է եղել: Պարզվում է,  որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել  կրակից,  իսկ որպես հագուստ  օգտագործում են վայրի  կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով. որը կացարանի շրջակայքում  շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս . ապրում են. Կացարան, առատ. գործածում են. Նկատել են. հայտնաբերել են. կերակրվում են, ապշահարությամբ, քարայր:

  • Փակագծում տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

 

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 23.05.2019

Լրացրո՛ւ աղյուսակը:

Երգում եմ Երգում ես  
Երգում ենք   Երգում են
  Խոսում ես  
     
Խոսում ենք    
  Ուրախանում ես  
    Ուրախանում են
Պարում եմ    
    Պարում են
նկարում    
  Նկարում եք  

 

Գրի՛ր բառեր որոնք վերջանում են հետևյալ մասնիկներով՝

-ություն-

-արան-

-եղեն-

-իկ-

-ական-

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 22.05.2019

Սյունյակներում առանձնացրո՛ւ առարկա և գործողություն ցույց տվող բառերը:

Խոսք, վազք, խոսել, վազել, զրույցել, պատություն, զրույց, զրուցել, խոսել, գիրք, վազել, գրել, պահարան, պահել, կոտրել, փշուր, փշրել, նկար, նկարել, պատմել, ստեղծագործություն, ստեղծագործել, կառուցել, շինություն, կառույց, շինել, կտրվածք, կտրել, չափել, կես, չափ, կիսել, ջերմ, ջերմացնել, սառույց, սառել, ցուրտ, ցրտել, ծիծաղ, ծիծաղել, ուրախ, ուրախանալ:

Առարակա ցույց տվող բառեր, ի՞նչ, ինչե՞ր Գործողություն ցույց տվող բառեր, ի՞նչ անել
խոսք վազել
վազք խոսել
   
   
   
   
   
   
   
   

 

Posted in Ընթերցարան

Մայրենի 6-րդ դասարան 22.05.2019

  • Կարդացե՛ք Վիլյամ Սարոյանի «Դաշնամուր» պատմվածքը և մի քանի նախադասությամբ գրավոր պատմեq:
  • Նկարագրե՛ք Բենին: Ինչպիսի՞ բացատրություն կտաք Բենի դաշնամուր նվագելու կարողությանը, երբ ինքն պնդում էր, որ չգիտի նվագել:
  • Կա՞ որևէ  երաժշտական գործիք, որով կուզեիք նվագել կամ զբաղվել այլ բանով:
  • Տեքստից դուրս գրե՛ք Էմմայի մտորումները Բենի մասին: Գրի՛ր քո կարծիքը Բենի մասին:
  • Ընդգծված հատվածը կետադրե՛ք և դուրս գրե՛ք դիմավոր բայերը:
  • Սովորեք անգիր Վ. Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը:

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊-մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն-֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը և Բենը նստեց ու սկսեց անել այն ինչը նրա բառերով ասած դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ-֊որ փորձեր արեց այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես,ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

Թարգմանությունը՝ Ա. Առաքելյան

Լրացուցիչ կրթություն

  • Բացատրի՛ր տրված դարձվածքների իմաստը՝

Ականջ դնել, աչքի փուշ, աչքով աչք չունենալ, դանակը ոսկորին հասցնել, ջուր ծեծել, դաս քաղել:

  • Ընդգծված բայերը գրի´ր ճիշտ ձևով:

«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց: Մեկ-մեկ էլ դրանք ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչ­ներն այդ երևույթն անվանում  են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն աոաջացավ այսպես. բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:

 

Posted in Խաղ վիկտորինա

Մայրենի 6-րդ դասարան 21.05.2019

Լրացուցիչ կրթություն

  • Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

 

Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:

Սիրտը քար է:

Հայրն ընկեր է:

Երկիրը պտտվում է:

  • Գործողություն ցույց տվողբառերը(բայերը)  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել — լուծույթ.

սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում: Իշխել. բժշկել. բացել. ուսուցանել, ճեղքել. պահել. հյուսել. բանել. գրել, գործել. զգալ. հարցնել:

  • Տրված դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայ՝

խոսել, համակված, հրամայող, տոնջել, աղմկող, լուսավորող, դառնացած, աղտոտած, բացահայտելիս, մտածելիս, խորհելիս:

Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պատասխանում են ի՞նչ է անում հարցին (ներկա ժամանակ):

  • Օրինակ՝ պարել — պարում  է:Ա. Կրկնել. խոնարհել. գնալ, տապակել. հասնել. վերցնել. թռչել. աճել, հանգստացնել. վերադառնալ, դնել, թողնել:

    Բ.  Գալ. լալ. տալ:

    Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից

 

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 21.05.2019

Տրված բառերը և ածանցները իրար միցնելով կազմի՛ր բառեր: Օրինակ՝

Հերոս-աբար=հերոսաբար

Մանուկ-ություն=մանկություն

Մայր-իկ=

Լույս-ավոր=

Հյութ-ալի=

Ոսկի-եղեն=

Դժ-գոհ=

Դժ-բախտ=

Ան-խելք=

Տուն-ային=

Դաս-արան=

Ընկեր-ական=

Երկաթ-յա=

Արև-ային=

Ջերմ-ություն=

Աստղ-իկ=

Ընկեր-ություն=

Ուրախ-ություն=

Ուժ-եղ=

Քաջ-ություն=

Հեղինակ-ային=

 

 

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 20.05.2019

ԺԵ)  Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի.  եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի։  

                                                                                                                         (Ղուկաս   ԺԴ,  11)

 

ամենայն                     — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով

բարձրացուցանէ         — բարձրացնում է

խոնարհեսցի               — խոնարհվի, կխոնարհվի,  պիտի խոնարհվի, խոնարհվելու է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։

ԻԶ)   Եւ իբրեւ մտանիցէք ի տունն, ողջոյն տաջիք նմա եւ ասասջիք` ողջոյն

տանս այսմիկ։ Եթէ իցէ տունն արժանի, եկեսցէ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թէ ոչ իցէ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի:    

                                                                                                                (Մատթէոս   Ժ,   12-13)

իբրեւ                               — երբ

մտանիցէք                       — մտնեք, կմտնեք, պիտի մտնեք

տաջիք                             — տաք, կտաք,  պիտի տաք, տալու եք

ասասջիք                         — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք, ասացեք

տանս այսմիկ                 — այս տանը

դարձցի                            — դառնա, կդառնա, պիտի դառնա, դառնալու է

Առավօտ լուսոյ

Առավօտ լուսոյ

Արեգակն արդար

Առ իս լոյս ծագեա:

Բխումն ի հորէ

Բխեա ի հոգւոյս

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան

Գանձիդ ծածկելոյ

Գտող զիս արա:

Դուռն ողորմութեան

Դավանողիս բաց

Դասեցո վերնոցն:

  • Կարդա՛լ «Առավոտ լուսո»՝«Երգ աղոթական», այսինքն՝ աղոթքի երգը :
  • Մի քանի նախադասությամբ , քո բառերով ներակայացրո՛ւ ի՞նչի մասին է :
  • Բանաստեղծությունը սովորի՛ր և ներկայացրո՛ւ ձայնագրությամբ:

Լրացուցիչ կրթություն

ԼԸ) Լուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկեր քո, եւ ատիցես զթշնամին քո։ Այլ ես ասեմ ձեզ. սիրեցէք զթշնամիս ձեր. օրհնեցէք զանիծիչս ձեր. բարի՛ արարէք ատելեաց ձերոց. եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ` որ լլկեն զձեզ եւ հալածեն. զի եղիջիք որդիք հօր ձերոյ որ յերկինս է. զի արեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ` զի´նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: Եւ եթե տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց` զի´նչ աւելի առնէք, ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն: 

                                                                                                                     (Մատթէոս Ե,  43-47)

ապաքէն                                                         — անշուշտ, արդարև

բարի արարէք                                               — բարություն արեք

լլկեն                                                                — լլկում են

եղիջիք                                                            — լինեք,  կլինեք,  պիտի լինեք, լինելու եք

ածէ անձրեւ                                                   — անձրև է թափում

զայնոսիկ                                                      — նրանց

զի՞նչ վարձք իցեն                                         — ի՞նչ կլինի վարձը

ո՞չ ապաքէն                                                   — չէ՞ որ, մի՞թե ոչ

առնէք                                                             -անում եք

 

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 20.05.2019

Նախադասության մեջ բոլոր բառերը դարձրո՛ւ հոգնակի՝ հետևելով օրինակին:

Օրինակ՝

Ծառը օրորվում էր քամուց:

Ծառերը օրորվում էին քամուց:

Ընկերը օգնեց շուտ վերջացնել աշխատանքը:

Արագիլը նորոգում էր բույնը:

Ձիավորը անցավ սար ու ձորով:

Կարմիր վարդը դաշտում է ծաղկում:

Ինչքա՜ն շատ ծաղիկ կա դաշտում:

Նա կանգնած էր բարձրահարկ շենքի դիմաց:

Ես գիրք էի կարդում  այգում:

Դու սկսեցիր այդ վեճը:

Գետակը կարկաչում էր:

 

Տրված բառերին ավելացրո՛ւ ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր:

 Օրինակ՝ Ջուր-սառը, զովացնող, քաղցրահամ

Ընկեր, լեռ, բարեկամ, մարդիկ, աշխարհ, զրույց, կռիվ: