Posted in Խաղ վիկտորինա

Մայրենի 6-րդ դասարան 21.05.2019

Լրացուցիչ կրթություն

  • Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

 

Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:

Սիրտը քար է:

Հայրն ընկեր է:

Երկիրը պտտվում է:

  • Գործողություն ցույց տվողբառերը(բայերը)  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել — լուծույթ.

սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում: Իշխել. բժշկել. բացել. ուսուցանել, ճեղքել. պահել. հյուսել. բանել. գրել, գործել. զգալ. հարցնել:

  • Տրված դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայ՝

խոսել, համակված, հրամայող, տոնջել, աղմկող, լուսավորող, դառնացած, աղտոտած, բացահայտելիս, մտածելիս, խորհելիս:

Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պատասխանում են ի՞նչ է անում հարցին (ներկա ժամանակ):

  • Օրինակ՝ պարել — պարում  է:Ա. Կրկնել. խոնարհել. գնալ, տապակել. հասնել. վերցնել. թռչել. աճել, հանգստացնել. վերադառնալ, դնել, թողնել:

    Բ.  Գալ. լալ. տալ:

    Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից

 

Posted in Խաղ վիկտորինա

Ինքնագնահատում 07.05.2019

Լրացուցիչ կրթություն

  • Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:

Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են. Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկականարցունքներ է թափում: Ի՞նչ է. վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

  • Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՝ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

 

 

Posted in Խաղ վիկտորինա

Մայրենի 6-րդ դասարան 30.04.2019

Լրացուցիչ կրթություն

  • *Սովորել անգիր Վահան Տերյանի  «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը: (պարտադիր, հարցնելու եմ Հինգշաբթի)
  • Գրի՛ր բանաստեղծության մեջ գունավորված բառերի հոմանիշները՝ նույն նշանակություն ունեցող բառերը:
  • Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր՝ ինչի մասին է բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Posted in Խաղ վիկտորինա

Մայրենի 6-րդ դասարան 09.04.2019

Լրացուցիչ կրթություն

  • Կարդալ առակը, վերլուծել,
  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի միջոցով բացատրել, սովորոել:

Եղջերուն ու խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»: