Այց ագարակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ:
Նպատակը՝ սովորողներին սովորեցնել ունենալ պատասխանատվության զգացում կենդանիների նկատմամբ, զարգացնել շրջապատում հաղորդակցման հմտությունները, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին:
Նկարագիրը՝ Յուրաքնչյուր դասարան լողի պարապմունքին բաժանվում է երկու խմբի՝ առաջին խումբը մասնակցում է լողի պարապմունքին, մյուս խումբը կատարում է այց ագարակ՝ նախօրոք իր հետ բերելով կենդանիների համար նախատեսված կեր:
Ագարակում սովորողները մասնակցում են կենդանիների խնամքին ուղղված տարբեր աշխատանքների, կերակրում են կենդանիներին, կատարում են այլ աշխատանքներ: Ագարակ այց կատարում են նաև երկարացված օրվա պարապմունքին մասնակցող սովորողները՝ շաբաթական մեկ օր՝ կատարելով նույն աշխատանքները:
Աշխատանքային գրաֆիկ
Երկուշաբթի՝ 3.2 դասարանի սովորողներ:
Երեքշաբթի՝ 2.1 դասարանի սովորողներ:
Չորեքշաբթի՝ 3.1 դասարանի սովորողներ:
Հինգշաբթի՝ առաջին դասարանի սովորողներ:
Ուրբաթ՝ 2.2 դասարանի սովորողներ, 5 տարեկանների խումբ:
Երկարացված օրվա աշխատանքային գրաֆիկ
Ապրիլի 5՝ Երկարացված օրվա հինգերորդ խումբ՝ պատասխանատու՝ Ալիսա Առուստամյան:
Ապրիլի 12՝ Երկարացված օրվա երկրորդ խումբ՝ պատասխանատու՝ Լուսինե Նազարյան:
Ապրիլի 19՝ Երկարացված օրվա երրորդ խումբ՝ պատասխանատու՝ Նաիրուհի Համբարձումյան:
Ապրիլի 26` Երկարացված օրվա չորրորդ խումբ՝ պատասխանատու՝ Անուշ Ներսիսյան:
Մայիսի 3՝Երկարացված օրվա առաջին խումբ, 5 տարեկանների խումբ՝ պատասխանատուներ՝ Մարիամ Սարդարյան, Արաքս Հովհաննիսյան : Երկարացված օրվա հինգերորդ խումբ՝ պատասխանատու՝ Ալիսա Առուստամյան: