Posted in Ուսուցչի օրագիր

Ուսումնական պարապմունք 6.5 դասարանում

Ուսումնական պարապմունքի՝ 4.03.2019 երկուշաբթի`Թարգմանություն: Սովորողները բաժանվեցին երկու խմբի. առաջին խումբը կատարում էր թարգմանություն գրաբարից, երկրորդ խումբը՝ ռուսերենից: Երկու խմբերի տարբեր աշխատանքների արդյունքում այն սովորողներ, ովքեր թարգմանանում էին ռուսերենից առակներ, սովորեցին ճիշտ ձևակերպել մտքերը, օտար բառերը, նախադասությունները ճիշտ թարգմանել, չկատարել բառացի թարգմանություն, ընտրել տվյալ օտար բառի՝ տվյալ մտքին համահունչ  հայերեն համարժեքը: Գրաբարից աշխարհաբար թարգմանություն կատարող սովորողները համեմատեցին աշխարհաբարի և գրաբարի ուղղագրությունը, քննարկեցին տարբերությունները, սովորեցին որոշ բառերի բացատրությունները, իմաստային տարբերությունները: Դրանց իմաստային տարբերությունն ավելի ակնհայտ դարձնելու նպատակով այդ բառերը  գործածեցին թե՛ գրաբարով, թե՛ աշխարհաբարով: Ուսումնական պարապմունքին խմբերը փորձեցին կատարել նաև  հակառակ աշխատանքը. առաջին խումբը փորձեց իր ուժերը՝ թարգմանելով այժմ գրաբարից, երկրորդ խումբը՝ ռուսերենից: Սովորողների մի խումբն էլ կատարում էր անհատական ուսուցման առաջադրանքները:

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s