Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ
Ժամկետը՝ Մայիսի 27-հունիսի 7
Նպատակը՝ սովորողներին սովորեցնել ինքնուրույնություն, փողոցն անցնելու անվտանգության կանոնները, միջավայրում վարքի դրսևորման կանոնները, սովորեցնել գիտակցել քայլքի ունեցած դրական ազդեցությունը առողջության վրա, քայլքը ընդունել որպես մարզաձև և կարևորել դրա առկայությունը կյանքում, առօրյայում: Իսկ շփումը կենդանիների հետ սովորողներին սովորեցնում է ունենալ պատասխանատվության զգացում կենդանիների նկատմամբ, զարգացնել շրջապատում հաղորդակցման հմտությունները, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին:
Ընթացքը՝ Սովորողները քայլքով Հարավային դպրոցից գնում են Ուսումնական ագարակ, շրջում ագարակում, ծանոթանում կենդանիների հետ, զբաղվում նրանց խնամքով:
Անհրաժեշտ նյութեր, պարագաներ՝ սպորտային համազգեստ, ուսապարկ, գլխարկ, սնունդ, ջուր: