Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաքի Հյուսիսային դպրոցի Կլոր սեղանի՝ Ներառականություն, լեզվական խոչընդոտներ, նիստում քննարկվեց արտերկրից եկած սովորողների լեզվական խոչընդոտների հաղթահարման փուլերը, խնդիրները, ձեռքբերումները, նրանց ներառման՝ չօտարման հիմնահարցը, ուսումնական պարապմունքին ներառվելու, մասնակցելու տարբերակները, մեթոդները: Կրթահամալիրում արտերկրից եկած սովորողները ներկայացրին իրենց մուտքը կրթահամալիր՝ ինչպես էին խոսում, հասկանում ընկերներին, սկզբնական շրջանում ինչպես էին ներգրավվում ուսումնական պարապմունքին և ինչպես է այդ ամենը կազմակերպվում հիմա, իրենց ձեռքբերումները, լեզվական խոչընդոտները հաղթահարելու հաջողությունները, ընկերների հետ շփման փոփոխությունը(հիմա ավելի ազատ են շփվում, հայերեն սովորելուց հետո ավելի լավ են հասկանում միմյանց՝ իսկ այդ ամենին հասել են իրենց հետ տարվող անհատական աշխատանքի արդյունքում): Հարավային դպրոցից Կլոր սեղանի նիստին մասնակցում էին Հասթի Անջոմանին՝ Պարսկաստանից եկած, Լևոն Վարդանյանը և Արեն Վարդանյանը՝ Կիպրոսից: