Հարավային դպրոց-պարտեզի 4րդ, 5րդ դասարանի սովորողները մասնակցում են մարզական տարբեր պարապմունքներին՝ սուերամարտ, գիմնաստիկա, բասկետբոլ: Մարզական պարապմունքների արդյունքում սովորողների մոտ զարգանում է ճկունությունը, ճիշտ կեցվածքը, այն դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Մարզական պարապմունքից հետո սովորողները քայլքով Մայր դպրոցից գնում են Հարավային դպրոց, որը նույնպես դրական է անդրադառնում սովորողների առողջության վրա՝ մաքուր օդը, քայլելը: Քայլքի ընթացքում սովորողները միաժամանակ ճանապարհին սովորում են ճանապարհն անցնելու կանոնները, կանոնավորվում է հասակակիցների հետ շփումը, միմյանց նկատմամբ ուշադիր, հետևողական լինելը, միջավայրում վարքի ճիշտ դրսևորումը, խմբակային քայլքի կազմակերպված, համախմբված ինելը ազդում է նաև հետագա իրենց խմբային աշխատանքների վրա: