Posted in Հեծանվասպորտի պարապմունք

Հեծանվասպորտի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ

Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 2.1 դասարնի սովորողները՝ Նարե Սուքիասյանը, Սեդա Դանիելյանը, Հասմիկ Մելքոնյանը: Հեծանվասպորտի առաջին պարապմունքին սովորողները սովորեցին հեծանիվ վարելու կանննները և փորձեցին վարել հեծանիվը, կատարեցին առաջին ինքնուրույն փորձերը:

Posted in Ուսուցչի օրագիր

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ

2.1դասարանի սովորողներ՝ Միլենա Հովհաննիսյան, Առաքել Սերոբյան, 2.2 դասարանի սովորող՝ Վարազդատ Մահամ: Միլենա Հովհաննիսյանը տրված բառերով կազմեց նախադասություններ, Վարազդատ Մահամը կատարեց <<Ո ո և Գ գ տառերի աշխարհում>> առաջադրանքը՝ գրեց ո և գ տառերով սկսկվող բառեր, սովորեց այդ բառերի ուղղագրությունը , Առաքել Սերոբյանը՝ <<Ա ա տառի աշխարհում>> առաջադրանքը:

Posted in Ուսուցչի օրագիր

Պարապմունք 2.1 և 3.1 դասարանների սովորողների հետ

2.1 դասարանի սովորողները նկարագրեցին կամ հորինեցին փոքրիկ պատմություն, գրեցին իրենց տպավորությունները՝ նայելով նկարին, համապատասխան բառերը միացնելով կազմեցին նախադասություններ, տնակներում խմբավորեցին այն բառերը, որոնք անվանում են մարմնի մասեր, մեքենայի մասեր, աշխատանքային գործիքներ, գրենական պարագաներ:

3.1 դասարանի սովորողները պարապմունքի ժամանակ նկարագրում էին իրենց դասընկերներին, իսկ մյուսները փորձում էին կռահել՝ ում մասին է խոսքը:

Posted in Ուսուցչի օրագիր

Պարապմունք 5 տարեկանների խմբի հետ

5 տարեկանների խմբի հետ պարապմունքի ընթացքում պատասխանեցինք և միասին գտանք հանելուկների պատասխանը, ինքնուրույն մտածեցին հանելուկներ, ընթերցեցինք <<Շատախոս կոշիկի>> պատմությունը, քննարկեցինք, հետևություններ արեցինք և դասեր քաղեցինք <<շատախոս կոշիկի>> օրինակից, խաղացինք <<Հսկաներ, թզուկներ>>, <<բողկ կաղամբ>>, <<Զանգերը ղողանջում են , թմբուկները զարկում են>> խաղերը, միասին սովորեցինք բանջարեղենների անոււնները, մրգերի գույները: