Day: 18.02.2019
Լողի պարապմունք 3.2դասարան Հարավային դպրոց-պարտեզ

Լողի պարապմունքին սովորողները կատարեցին նախավարժանք, որից հետո արդեն ջրում կատարեցին տարբեր ջրային վարժություններ՝ մարզիչի հրահանգներին հետևելով: Լողի պարապմունքից հետո սովորողները միացան իրենց ըկերներին Ագարակում:



Հեծանվասպորտի պարապմունք 2.2դասարան, առաջին դասարան Հարավային դպրոց-պարտեզ
Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 2.2 դասարանի սովորողների մյուս խումբը, առաջին դասարանի սովորողների երկրորդ խումբը: 2.2 դասարանի սովորողների հետ վերհիշեցինք հեծանիվ վարելու կանոնները, սկսեցինք ղեկը ճիշտ ղեկավարելուց, հեծանիվ վարելու ինքնուրույն փորձեր արեցին: Առաջին դասարանի Տարոնը, Ռաֆաելը մի քանի պարապմունք հետո արդեն բավականին լավ են վարում հեծանիվը, կարողանում են պտտվել, արգելակել, մյուսները դեռ փորձում են ինքնուրույն վարել՝ պահպանելով հեծանիվ վարելու կանոնները:
Այց Ագարակ 3.2 դասարան Հարավային դպրոց-պարտեզ
3.2 դասարանի սովորողների հետ միասին այցելեցինք Ագարակ, որտեղ
հաճելի անկնկալ այցով մեզ միացավ նաև Տիար Ա. Բլեյանը : Ագարակում սովորողները բաժանվեցին խմբերի՝ մի խումբը զբաղվեց փայտաշինությամբ՝ փայտից պատրաստեցին գեղեցիկ աթոռներ, որոնք փոքրիկ կոճղերի էին հիշեցնում, մյուս խումբը կերակրեց կենդանիներին՝ ձիերին՝ Ճուտոյին, Գերարդին, Խզբզին (իր ծնողների անվան առաջին տառերից ստացել են ձիուկի յուրօրինակ անունը), Ջեննիին,Մաշային և ավանակ Ալբային: Սովորողները տեսան կենդանիների՝ այս տարվա առաջին անգամ դուրս գալը, վազքը, խաղը: Ուշագրավ էր ձիերի առաջնորդի Ջենիի կերակրվելը՝ որպես առաջնորդ թույլ չէր տալիս մյուս կենդանիներին մոտենալ և սնվել,միայն մարզիչի հրահանգից հետո, ի զարմանս բոլորիս, Ջենին թույլ տվեց, որ մյուսներն էլ կերակրվեն: Այնուհետև շրջեցինք Ագարակում, տեսանք նաև մյուս կենդանիներին:
Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ 2.2դասարան
Դավիթ Չալիկյանի հետ սովորեցինք Աա և Սս տառերով սկսվող բառեր, կարմիր գույնով ներկեցինք Աա տառը, կապաույտ գույնով՝ Սս տառը, որ ավելի հեշտ լինի տարբերել տառերը միմյանցից, ինչպես նաև բառերի մեջ: Տարբեր բառերի մեջ ևս առանձնացրեցինք և համապատասխան գույներով ներկեցինք տառերը՝ հաշվելով մասնիկները, մտապահելով բառերը:
Վարազդատ Մահամի հետ ավարտեցինք առաջին առաջադրանքը՝ միասին գրեցինք տրված բառերի հատկանիշ ցույց տվող բառերը, որից հետո գրեցինք տրված բառերի հատկանիշները՝ ընդ որում բառերի մեջ կային հատկանիշ ցույց տվող բառեր՝ ածականներ, այս դեպքում գրեցինք համապատասխան բառեր՝ ուշադրություն դարձնելով ուղղագրությանը, միաժամանակ հարստացնելով բառապաշարը, նոր բառեր սովորելով:
