Posted in Մեր մասին

Մեր մասին

mskh      ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հիմնադրվել է 1989թ. ՀՀ կառավարության որոշումով, Աշոտ Բլեյանի հեղինակային մանկավարժական նախագծով։ Կրթահամալիրը մանկավարժական համակազմի կողմից ստեղծված, մշակված և ներդրված հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական,  լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման, տարածման բաց համակարգ՝  մեդիայում և ֆիզիկական միջավայրում։

Շարունակել կարդալ “Մեր մասին”

Posted in Սովորողների ճամբար

Ուսումնական ժամերգություն

Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց առավոտյան ժամերգություն Դդմածեսին ընդառաջ, Սեբաստացի ուսուցիչների երգչախմբի կատարմամբ`գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան:

 
Posted in Սովորողների ճամբար

Դդմագովքը`դդմատոնը, Մայր դպրոցում

Հարավային պարտեզ-դպրոցի մանակավարժական աշխատողների, սովորողների, ծնողների մասնակցությամբ իրականացվեց Ղափամայի ծեսը, որը ուղեկցվեց ազգային երգ ու պարով, ավանդական համեղ հյուրասիրությամբ: