5 տարեկանների խմբից հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին Հովսեփյան Հայկը, Միքայելյան Արսենը,Մարիա Մելիքյանը, Էլինա Բալաբանյանը,Շուշան Հակոբյանը: Հեծանվասպորտի այս պրապմունքին բավականին ակտիվ էին Հայկը, Էլինան, Արսենը՝ հիշելով և կիրառելով հեծանիվ վարելու կանոնները ինքնուրույն փորձեր արեցին, Մարիայի և Շուշանի հետ դեռ սովորում ենք ոչ միայն ճիշտ դիրքի բերել ոտնակները, այլ նաև ճիշտ ուղղությամբ պտտել, վարելու ընթացքում ինչպես պահել ղեկը:
Day: 19.02.2019
Պարապմունք նոր ընդունված սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ


Մհեր Խանլյանի հետ միասին վերհիշեցինք, ինչպես օգտվել outlook ծրագրից, Ստեփան Բադալյանի հետ քննարկեցինք բլոգի վերաբերյալ մի քանի հարցեր, քայլեր, որոնք մինչ այդ չէր ստացվում, Անգելինա Ղազանչյանի հետ՝ Word ծրագրից:
Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ


3.2 դասարան՝ Ադամ Բենսայի, Աբել Մինասյան: Սովորողների հետ արունակում ենք առաջադրանքը, որի հիմնական նպատակն էր հարստացնել բառապաշարը, զարգացնել մտածողությունը, միաժամանակ ուշադրությունն դարձնելով ուղղագրությանը: Ադամի հետ աշխատանքը ստացվում է , փորձում է ինքնուրույն մտածել, կան առաջադրանքներ, որ արագ կողմնորոշվում է, Աբելի բացի այն հիմնական խնդրից որ դրված է իր առաջ՝ ինքնուրույն մտածել, սովորել նոր բառեր, գործածել բառապաշարում, սովորում ենք կենտրոնոնոլա և մտածել միայն դասիմասին , առաջադրանքների, փորձում ենք սովորել վարքի մի քնաի կանոններ դասի ժամանակ դրսևորելու համար:
Պարապմունք 3.2 դասարանում, 2.2 դասարանում


3.2 դասարան՝ ընթերցանություն՝ Հովհ. Թումանյան <<Անբան Հուռին>> հեքիաթը: Սովորողները կարդում են հեքիաթը միաժամանակ ընդգծում այն բառերը, որոնք անհասկանալի են, անծանոթ իրենց համար: Ընթերցանության ավարտից հետո քննարկում ենք հեքիաթը սովորողների հետ, միասին բացատրում անծանոթ, ժողովրդախոսակցական բառերի բացատրությունը:
2.2 դասարանի սովորողների հետ միասին սովորեցինք բառի մեջ տարբերել ածանցը, արմատը, սովորոեցինք ածանցներով նոր բառեր կազմել, տարբերել նախածանցը, վերջածանցից, ինքնուրույն կազմեցին ածանցավոր բառեր, առանձնացրեցին ածանցները, սովորեցին նոր ածանցավոր բառեր:


