Posted in Ուսումնական ճափորդություն

Ուսումնական ճամփորդություն Հարավային դպրոց-պարտեզ 3.1 դասարան

Ուսումնական ճամփորդության ժամանակ սովորողների հետ միասին այցելեցինք Ազգային ժողովի այգի, որտեղ սովորողները նկարեցին այն ինչ ցանկացան, ինչ իրենց գրավեց, այս աշխատանքը նպատակաուղղված էր սովորողների՝ շրջակա առարկաների, պատկերների, տեսողական ընկալման զարգացմանը, ամրապնդմանը, իսկ ճամփորդությունից հետո քայլքով դեպի Հարավային դպրոց-պաարտեզ նպաստեց սովորողների ինքնուրույնության, ճանապարհային կանոնների իմացության ամրապնդմանը, միջավայրում հասակակիցների հետ շփմանը,, խմբակային կազմակերպված, համախմբված աշխատանքի կատարմանը:

 

Posted in Մարզական պարապմունք, Լողի պարապմունք

Լողի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ 2.2 դասարան

Լողի պարապմունքին սովորողները սովորոում են ջրում ոտքերի, շնչառության ճիշտ ա աշխատանք, ջրում բացի մարզիչի հրահանգներից, վարժ կատարում են նաև թիկնալող, կրոլ վարժությունը:

Posted in Ուսումնական օրագիր

Առավոտյան ժամերգություն Հարավային դպրոց-պարտեզ

Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվող Առավոտյան ժամերգությանը մասնակցում էին Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սանները, այդ թվում նաև Հարավային դպրոց-պարտեզի սովորողները:

Posted in Մարզական պարապմունք

Սովորողներին ուղեկցում Մայր դպրոց՝ ֆիզկուլտուրայի պարապմունքի Հարավային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզի 4րդ, 5րդ դասարանի սովորողները մասնակցում են մարզական տարբեր պարապմունքներին՝ սուերամարտ, գիմնաստիկա, բասկետբոլ: Մարզական պարապմունքների արդյունքում սովորողների մոտ զարգանում է ճկունությունը, ճիշտ կեցվածքը, այն դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Մարզական պարապմունքից հետո սովորողները քայլքով Մայր դպրոցից գնում են Հարավային դպրոց, որը նույնպես դրական է անդրադառնում սովորողների առողջության վրա՝ մաքուր օդը, քայլելը: Քայլքի ընթացքում սովորողները միաժամանակ ճանապարհին սովորում են ճանապարհն անցնելու կանոնները, կանոնավորվում է հասակակիցների հետ շփումը, միմյանց նկատմամբ ուշադիր, հետևողական լինելը, միջավայրում վարքի ճիշտ դրսևորումը, խմբակային քայլքի կազմակերպված, համախմբված ինելը ազդում է նաև հետագա իրենց խմբային աշխատանքների վրա: