Posted in Ուսուցչի օրագիր

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ

3.1 դասարան՝ Միլենա Հովհաննիսյան, Առաքել Սերոբյան, 2.2 դասարան՝ Վարազդատ Մահամ: Այս պարապմունքին սովորողների հետ միասին փորձեցինք վարժությունների միջոցով հարստացնել բառապաշարը, զարգացնել հիշողությունը, ինքնուրույն մտածելու, արագ կողմնորոշվելու կարողությունը:

Posted in Հեծանվասպորտի պարապմունք

Հեծանվասպորտի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ

Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 5տարեկանների երկրորդ խումբը, 2.1 դասարանի սովորողները, առաջին դասարանի երկրորդ խումբը՝նախատեսված ժամերին: 5տարեկանների խմբի մոտ նկատվում էր ակտիվություն, ավելի ինքնուրույն էին, ինքնավստահ, առաջին դասարանի սովորողներից շատերը երկրորդ պարապմունքին առանց օգնության, թեև ոչ շատ երկար, բայց կարողանում էին իքինուրույն վարել հեծանիվը, 2.1 դասարանի երկրորդ խմբի հեծանվասպորտի առաջին պարապմունքն էր, սովորողները ծանոթացան հեծանիվ վարելու կանոններին և փորձեցին ղեկավարել ղեկը, հեծանիվի վրա հնարավորինս պահպանել հավասարակշռությունը:

Posted in Ուսուցչի օրագիր

Պարապմունք նոր ընդունված սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ

Մհեր Խանլյան՝ 4դասարան, Ստեփան Բադալյան՝ 5րդ դասարան՝ ընդհանուր ծանոթացում ուսուցման ծրագրին, միասին սովորոցեցինք նաև այն համակարգչային ծրագրերից օգտվել, որոոնցից սովորողները թերանում էին:

Posted in Մարզական պարապմունք

Սովորողներին ուղեկցում Մայր դպրոց ֆիզկուլտուրայի պարապմունքին Հարավային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոցի 4րդ, 5րդ դասրանների սովորողները ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո. 4րդ դասարանի սովորողները՝ գիմնաստիկայի պարապմունքից, 5րդ դասարանի սովորողները՝ սուսերամարտի, նետաձգության, ֆուտբոլի, բասկետբոլի պարապմունքից հետո քայլքով գնում են Մայր դպրոցից Հարավային դպրոց, ինչը նպաստում է ճանապարհն անցնելու կանոնների ամրապնդմանը, գործնականում դրանց կիրառմանը, միջավայրում, փողոցում սովորողների վարքի ճիշտ դրսևորմանը: