

Ընթերցեցինք Սարյանի կտավների մասին, նկարագրեցինք դրանցից մեկը, իսկ սովորողները նկարեցին այն ինչ լսեցին նկարագրության ընթացքում. <<Մեր առջև Հայաստանն է, նրա հուլիսյան չոր տապը, ճաքճքած հողը, լեռնային սուր հոտը, ծաղկած դեղձենին>>:

Ընթերցեցինք Սարյանի կտավների մասին, նկարագրեցինք դրանցից մեկը, իսկ սովորողները նկարեցին այն ինչ լսեցին նկարագրության ընթացքում. <<Մեր առջև Հայաստանն է, նրա հուլիսյան չոր տապը, ճաքճքած հողը, լեռնային սուր հոտը, ծաղկած դեղձենին>>:
3.2 դասարանի սովորող Աբել Մինասյանի դրսևորած վարքը համեմատաբար մյուս պարապմունքներին բավականին լավ էր, ինքնակամ կատարեց առաջադրանքը, այս անգամը աշխատանքը ավարտեց՝ նկարեց իր սիրելի հերոսին և գրեց փոքրիկ պատմություն այդ հերոսի մասին, այդ ընթաքում էլ ուղղեցինք ուղղագրական սխալները, փորձեց ճիշտ ձևակերպել նախադասությունները, ճիշտ գործածել բառերը:
Հովիկ Մելքոնյան՝ գունավորեց պատկերված նկարները, որից հետո փորձեցինք նկարել նույն նկարները, գունավորել, զարգացրեցինք մոտորիկան:
Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 5 տարեկանների խումբը՝ Շուշի Սարգսյան, Շուշան Կարապետյան, Սուրեն Խերունց, Սամվել Ավետյան, 2.1 դասարանի սովորողներ՝ Լիլյա Մանուկյան, Լիլյա Մուրադյան, Էմիլի Գրիգորյան, Լաուրա Գևորգյան, Գարիկ Գասպարյան, 3.1 դասարանի սովորողներ՝ իրենց համապատասխան ժամերին: 5 տարեկանների խմբից Շուշանի և Սամվելի հեծանվասպորտի առաջին պարապմունքն էր, որի ընթացքում սովորեցին հեծանիվ վարելու կանոնները, ընդ որոում Շուշանի թեև առաջին պարապմունքն էր, բայց արդեն ինքնուրույն փորձեր էր անում, կարողանում էր ճիշտ ղեկավարել ղեկը: 2.1 դասարանի սովորողներից Լիլյա Մանուկյանը երկրորդ պարապմունքին արդեն ինքնուրույն կարողանում է վարել հեծանիվը, պահպանել հավասարակշռությունը, Լիլյա Մուրադյանի հետ դեռ փորձում ենք ինքնուրույն ղեկավարել ղեկը, ընթացքի մեջ գցել հեծանիվը, պահպանել հավասարակշռությունը, իսկ մյուսները և 3.1 դասարանի սովորողները վերհիշեցին հեծանիվ վարելու կանոնները և ակտիվ սկսեցինփ վարել: