- Երկուշաբթի՝ Թարգմանություն՝ ռուսերենից, գրաբարից:
ԺԵ) Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի. եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի։
(Ղուկաս ԺԴ, 11)
ամենայն — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով
բարձրացուցանէ — բարձրացնում է
խոնարհեսցի — խոնարհվի, կխոնարհվի, պիտի խոնարհվի, խոնարհվելու է
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։
ԻԶ) Եւ իբրեւ մտանիցէք ի տունն, ողջոյն տաջիք նմա եւ ասասջիք` ողջոյն
տանս այսմիկ։ Եթէ իցէ տունն արժանի, եկեսցէ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թէ ոչ իցէ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի:
(Մատթէոս Ժ, 12-13)
իբրեւ — երբ
մտանիցէք — մտնեք, կմտնեք, պիտի մտնեք
տաջիք — տաք, կտաք, պիտի տաք, տալու եք
ասասջիք — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք, ասացեք
տանս այսմիկ — այս տանը
դարձցի — դառնա, կդառնա, պիտի դառնա, դառնալու է
Առավօտ լուսոյ
Առավօտ լուսոյ
Արեգակն արդար
Առ իս լոյս ծագեա:
Բխումն ի հորէ
Բխեա ի հոգւոյս
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան
Գանձիդ ծածկելոյ
Գտող զիս արա:
Դուռն ողորմութեան
Դավանողիս բաց
Դասեցո վերնոցն:
- Կարդա՛լ «Առավոտ լուսո»՝«Երգ աղոթական», այսինքն՝ աղոթքի երգը :
- Մի քանի նախադասությամբ , քո բառերով ներակայացրո՛ւ ի՞նչի մասին է :
- Բանաստեղծությունը սովորի՛ր և ներկայացրո՛ւ ձայնագրությամբ:
Լրացուցիչ կրթություն
- Թարգմանել ռուսերենից՝ Ключик от сердца
- Թարգմանել գրաբարից աշխարհաբար՝
ԼԸ) Լուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկեր քո, եւ ատիցես զթշնամին քո։ Այլ ես ասեմ ձեզ. սիրեցէք զթշնամիս ձեր. օրհնեցէք զանիծիչս ձեր. բարի՛ արարէք ատելեաց ձերոց. եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ` որ լլկեն զձեզ եւ հալածեն. զի եղիջիք որդիք հօր ձերոյ որ յերկինս է. զի արեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ` զի´նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: Եւ եթե տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց` զի´նչ աւելի առնէք, ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն:
(Մատթէոս Ե, 43-47)
ապաքէն — անշուշտ, արդարև
բարի արարէք — բարություն արեք
լլկեն — լլկում են
եղիջիք — լինեք, կլինեք, պիտի լինեք, լինելու եք
ածէ անձրեւ — անձրև է թափում
զայնոսիկ — նրանց
զի՞նչ վարձք իցեն — ի՞նչ կլինի վարձը
ո՞չ ապաքէն — չէ՞ որ, մի՞թե ոչ
առնէք -անում եք