- Երկուշաբթի՝ Թարգմանություն ռուսերենից, գրաբարից:
ԺԹ) Աստուած սէր է : Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։
(Ա Թուղթ Յովհաննու Դ, 10, 18)
ոչ գոյ — չկա, գոյություն չունի
ի սէր -սիրո մեջ
սէրն կատարեալ — կատարյալ սերը
ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Ի) Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:
(Յովհաննէս Գ, 16)
զորդին իւր միածին — իր միածին որդուն
ետ — տվեց
մինչեւ — այստեղ` մինչև անգամ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
ՒԱ) Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:
(Ժողովող Ժ, 8-9)
խորխորատ — փոս
ի նոյն — նույնի մեջ
անկցի — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է, ընկնի
քակէ — քանդում է
զցանգ — ցանկապատ(ը)
հարցէ — խայթի, կխայթի, պիտի խայթի, խայթելու է
բառնայ — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի
քարինս — քարեր(ը)
նոքիմբք — նրանցով
չարչարեսցի — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է
պատառէ — այստեղ` կոտրում է, կոտրի
նովին — նույնով
ճգնեսցի — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
- Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
- Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
- Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։
- Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:
Լրացուցիչ կրթություն
Թարգմանել ռուսերենից գրաբարից՝ աշխարհաբար դարձրու հատվածը՝
Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:
Կարդա այսպես
Յաղթեցեր — հաղթեցեր
Հաւանեաց — հավանյաց
աչագեղոյ — աչագեղո
զպատանիդ — ըզպատանիդ
զկենդանութիւն — ըզկենդանություն
միոյ — միո
դիւցազանց — դյուցազանց
յաւիտենական — հավիտենական
Բառարան
յաղթեցեր — հաղթեցիր
հաւանեաց — հավանիր
անսա — հավատա
բանից — խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր
զպատանիդ — այդ պատանուն
զի — թե, որովհետև, քանի որ, քանզի
վասն — մասին, պատճառով, համար
միոյ քինու — մի քենի
դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին
օրէն — օրենք, կարգ
զարմ — ցեղ, տոհմ, զավակ
զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից
բառնամ — վերցնել, տանել
բառնալ զկենդանութիւն — սպանել
ծառայեցուցանել — ծառայեցնել
ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում
թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն
ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ
Արդյունքները
Թարգմանություն ռուսերենից
- Տիգրան Գրիգորյան-«Երջանիկների քաղաք»
- Լուիզա Եղիազարյան-«Նոր զգեստը»
- Մելիք Ադամյան- «Պինգվի՛ն, դու ո՞վ ես»
- Արման Գևորգյան-«Նոր զգեստը»
- Անահիտ Վերմիշյան-«Ճշմարտությունն ամեն ինչից թանկ է»
- Սեդա Մարգարյան-«Փուչիկը և Մուռկան»
- Արարատ Ոսկանյան-«Աղվեսը և թակարդը»
- Գոհարինե Ազնաուրյան-«Ճշմարտությունը ամեն ինչից թանկ է»
- Մարիա Ազնաուրյան-«Ճշմարտությունը ամեն ինչից թանկ է»
- Մարկ Հովհաննիսյան-«Կարճ ծածկոցը»
Թարգմանություն գրաբարից
- Գոռ Մնացականյան
- Սարգիս Հովհաննիսյան
- Սաթենիկ Մանուկյան
- Անդրե Վիրաբյան
- Արամե Սաֆարյան