- Երեքշաբթի՝ Ինքնագնահատում
- Արդյունքների աղյուսակ
Լրացուցիչ կրթություն
- Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:
Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են. Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկականարցունքներ է թափում: Ի՞նչ է. վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:
- Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՝ գրավոր պատմի՛ր):
Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:
Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ: