Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Ուսուցումն ընտանեկան դպրոցում

91776317_3972807129397909_7432139923009830912_n   Գրառում է Հրայր Մալեք Դանղյանի մայրիկը՝ Նանոր Մալեք Դանղյանը

Առցանց ուսուցումը բավական մեծ փորձություն էր ոչ միայն աշակերտների, այլև ծնողների համար։ Մենք սկզբում բախվեցին մի քանի դժվարությունների: Այդ դժվարություններից մեկն էր լեզվական տարբերությունները, քանի որ մենք տանը խոսում ենք արևմտահայերեն, իսկ դպրոցում` արևելահայերեն, սակայն աշխատում ենք հաղթահարել այս լեզվի պատնեշը։

Առցանց ուսուցման ընթացքում պարզ դարձավ նաև սերունդների կրթության համակարգի տարբերությունները, մասնավորապես` մեր երեխաների սերնդի կրթության համակարգի զարգացման մակարդակը։ Օրինակ` սկզբում տեսանյութեր պատրաստելը մեզ համար այդքան էլ դյուրին չէր, հաշվի առնելով, որ փոքր երեխայի հետ բավական բարդ գործընթացի էր վերածվում, սակայն ժամանակի ընթացքում այն սկսվեց համեմատաբար հեշտ ընթանալ։ Նկատեցինք, որ կենտրոնացման խնդրի առաջ ենք բախվում առցանց դասերի ընթացքում. երկար ժամանակ էկրանի դիմաց նստելը բոլորիս էլ կարող է հոգնեցնել։

Մեր հնարավորության սահմաններում փորձեցինք մեր տան բոլոր պարագաներով պատրաստել հետաքրքիր նախագծեր ու տեսանյութեր` ընդգրկելով բոլոր տան անդամներին։ Մասնակցեցինք ընտանեկան նախագծերին, պատրաստեցինք մարզական տեսանյութեր ընտանիքով:

Մարզվում ենք միասին նախագծի շրջանակներում իրականացրեցինք մի շարք մարզական խաղեր տանը՝

Մասնակցեցինք «Իմ գրադարանը» ընտանեկան նախագծին: Հրայրը իր ընկերների հետ կիսվեց նաև Փազլի մասին իր իմացածով՝ Փազլի առավելությունները, նկարեց և պատմեց Երկիր մոլորակի մասին: Սիրով մասնակցեցինք ընկերների առաջարկած նախագծին՝ Ռոդարիական հարց ու պատասխան:

Այս ամեն ինչի առավելությունն էր ծանոթանալ այն բանին, թե երեխաներն ինչով են զբաղվում դպրոցում եւ ինչպես է ընթանում դասընթացը։ Առցանց ուսուցման շնորհիվ` մենք ունեցանք հնարավորություն ավելի ընդգրկվել երեխաների դպրոցական կյանքին և առհասարակ մասնակցել ընտանեկան նախագծերի։ Կարծում եմ, որ շուտով ամեն ինչ կկարողանանք հաղթահարել եւ առցանց ուսուցումը կկարողանանք դարձնել առավել հետաքրքիր։

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s