Posted in Ուսուցչի լաբորատորիա

Անկեղծ, բաց ու անդավաճան

Աշոտ Բլեյան «Անկեղծ, բաց ու անդավաճան»

Ինչ-որ մի պահից հաստատվեց գիտակցումը, որ սեբաստացի լինում-դառնում են ընտանիքով կամ չեն լինում, քանզի լավն է այն դպրոցը, որտեղ սովորում ես դու, քո երեխան, երեխայի երեխան: Ահա ինչու՝ մենք կանք որպես աշխարհ, որպես կյանք ու հասարակություն՝ բոլոր տարիքի՝ սկսած 2-ից, 5-ից, 6-ից, 14-ից…, քմահաճ անհատի կրթական պատվերի, նրա ընտրության իրական ապահովությամբ, մոբիլ ու ստեղծական: Շարունակել կարդալ “Անկեղծ, բաց ու անդավաճան”

Posted in Հեռավար ուսուցում, Ուսուցչի օրագիր

Օրվա հերթապահները

Թագավարակից հետո ստեղծված իրավիճակում, իսկապես, դժվար էր հաղթահարել հեռավորությունը, չգնալ կրթահամալիր,  դպրոց, չհանդիպել սովորողներին, օրը չսկսել Ընդհանուր պարապմունքով, չքայլել հեծանիվ չվարել Հարավային դպրոցի գարնանային, կանաչ բակում՝ վայելելով թարմ կանաչը: Դժվար էր, բայց փորձեցինք ելք գտնել: Սկսեցինք առցանց ուսուցումը, մեր կարոտը մեղմացրինք առցանց տեսադասերի միջոցով, ուսուցիչները սկսեցին հերթապահել Հարավային դպրոցում: Առցանց հանդիպումների ընթացքում սովորողների հետ փորձում ենք լրացնել բացը, քննարկելով, հարցերի միջոցով, ամեն անգամ փորձելով երկարացնել տեսդասը: Այս ընթացքում ծնողներից շատերը սովորողների պահանջով, խնդրանքով շատ էին դիմում ինձ, հանդիպում կազմակերպելու համար: Մեզ բոլորիս շատ ոգևորեց նաև Մենուա Հովասափյանի և մայրիկի՝ Ջեննի Բալյանի այցը Հարավային դպրոց-պարտեզ, կոչը՝ Շարունակել կարդալ “Օրվա հերթապահները”