Posted in Հեռավար ուսուցում, Ուսուցչի օրագիր

Հերթապահի օրագրից

Հարավային դպրոցում շարունակվում է հերթապահությունը՝ պարտիզապուրակային և բակային աշխատանքները: Այսօր հերթական հերթապահությունն էր Հարավում: Վայելելով Հարավի բնությունը, դեռ բակ չհասած փշատենու անուշ բույրով լցված բակի թարմ կանաչը՝ սկսեցինք աշխատանքը: Նախ հետևեցինք այգու ծառերի ոռոգմանը, բակը մաքրեցինք, դպրոցում ծաղիկները ջրեցինք, օգնեցինք նաև խոտը քաղել, տեղափոխել, վայելել դպրոցը: Ասօր նաև պարտեզի սաներն էին ներկա, օգնեցին հերթապահել, մասնակցեցին: Բոլորս սիրով ու կարոտած աշխատում ենք՝ մեր բնականոն աշխատանքի անցնելու, դպրոց հաճախելու հույսով: