Մարիամ Դանղյանի մեդիաայբբենարանը՝
Day: 25.05.2020
Իմ մեդիաայբբենարանը
Ալֆրեդ Հարությունյան
Աշխատանք Սարալանջում
Սարալանջում շարունակվում է խաղողի այգու աշխատանքները, նախապատրաստում ենք նոր հողատարածք խաղողի նոր տնկիների համար: Նախատեսված հողատարածքը մաքրում ենք՝ մոլախոտերը քաղհանում ենք, խոտը տեղափոխում: Խաղողի վազի բաժակները լայնացնում ենք, մեծացնում ենք, փխրեցնում, որպեսզի ոռոգելիս ջրի կորուստը քիչ լինի, խաղողի արմատները ավելի շատ ջուր կլանեն առատ բերք ստանալու համար: Այսօր մինչև անձրևի խանգարելը հասցրեցինք կատարել դեռ վերը նշված աշխատանքները, իհարկե, աշխատանքները շարունակվելու են: