Posted in Նախագիծ, Խաղողագործություն և գինեգործություն

Աշխատանքային եռուզեռ Սարալանջ-Սասնալանջում. խաղողի վազերի բուժում

Աշխատանքային եռուզեռը Սարալանջում շարունակվում է, խաղողագրոծ, գինեգործ, հողագործ սեբաստացի մանկավարժները շարունակում են օրը սկսել խաղողի վազերի մշակմամաբ, խնամքով, ապրեցնել խաղողի վազերը: Այսօր սկսեցինք խաղողի վազերի բուժմամբ: Հատուկ նյութով, որը բակտերիասպան է, սնկասպան, հակասնկային, պաշտպանում է խաղողի վազերը մանրէներից, սնկերից,ուտիճներից, ցողեցինք Սարալանջի խաղողի վազերը, սովորեցինք այդ դեղանյութը տարբերել՝ որպես խաղողի մշակման կարևոր նյութ՝ դեղ: Սարալանջում շարունակվում է նաև մոլախոտերի քաղհանը՝ մաքրեցինք խաղողի տնկիրների համար նախատեսված տարածքը, քարերով առանձնացրինք խաղողի վազերի բաժակները: Սարալանջ- օրեցօր բարեկարգվում է, ավելի ընդարձակվում՝ որպես խաղողի այգի, վերածվում իրական Սասնալանջի: