Microsoft Teams հարթակում առցանց բաց տեսադասին սովորողները պատրաստել էին ռոդարիական հարցեր միմյանց: Հետաքրիր քննարկում ունեցանք, սովորողներից շատերը ռոդարիական հարցեր էին պատրաստել նաև ինձ համար, ինչը շատ հաճելի էր և անսպասելի: Սովորողները նաև տեսադասին կիրառեցին ռոդարիական հնարքերից, Ջ. Ռոդարիի «Շփոթ պապը» հեքիաթի նման սկեցին պատմել տարբեր հեքիաթներ, «շուռ տալ», իսկ մենք մյուս սովորողների հետ փորձեցինք ուղղել հեքիաթը:
Day: 05.05.2020
Մայիսյան առցանց հավաք.«Ինչպես ստեղծագործել» վարպետության առցանց դաս
«Ինչպես ստեղծագործել» վարպետության առցանց դասը վարեց Մենուա Հովասափյանի մայրիկը՝ Ջեննի Բալյանը, ով մասնագիտությամբ լեզվաբան է, հոգեբան, ստեղծագործում է: Վարպետության առցանց դասին մասնակցում էին սեբաստացի տարատարիք սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ: Սովորողները մեծ ոգևորությամբ լսեցին և մասնակցեցին քննարկմանը, տվեցին ստեղծագործելու վերաբերյալ իրենց հուզող, հետաքրքրող հարցերը, շատերը ներկայացրեցին իրենց արդեն իսկ հորինած պատմությունները, հետաքրքրվեցին ժամանակակից գրողներով. ի՞նչ գրքեր կարդան, իրենց հորինած պատմությունը ինպես դարձնեն ստեղծագործություն: Ինձ համար բացահայտում էր, ևս մեկ անգամ հիացա սեբաստացի սովորողներով, իրենց հետաքրքրությամբ, փնտրելու, սովորելու, ստեղծագործելու ձգտումով, անգամ, առաջին դասարանի սվորողներն էին մասնակցում քննարկմանը , պատմելով, թե իրենք ինչպես են սիրում ստեղծագործել:
Ես կարողանում եմ կարդալ
Սովորողները շարունակում են կիսվել իրենց հմտություններով, շատերը ներկայացնում են վիդեոհաշվետվություններ՝ ցուցադրելով իրենց կարողությունները: Ընթերցում ենք՝
Էմիլի Շահվերդյան