Posted in Նախագիծ

Համատեղ նախագիծ.Գետը բնակավայրում. ճամփորդություն դեպի Ոսկեհատ

  Գետը բնակավայրում. փամփորդություն դեպի  Ոսկեհատ գյուղ

d588d5bdd5afd5a5d5b0d5a1d5bf

 

Մասնակիցներ՝  ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Միլենա Մանուչարյան, Անահիտ Մելքոնյան, Մարիամ Մնացականյան, Կիմա Ստեփանյան

Վայրը՝ Ոսկեհատ գյուղ, Ամբերդ գետ

Ժամկետը՝ Հունիսի 14

Նպատակը՝ «Գետը բնակավայրում» նախագծի իրականացում: Նախագծի շրջանակներում նախատեսվում է քայլք գետփով, շրջակայքի մաքրում, ֆոտոպլեներ գետի հարակից տարածքում, համերգ-փառատոն, թատերական ներկայացում  գյուղի ծիսական հարթակում:

Ընթացքը՝  Ոսկեհատ գյուղի դպրոցի սովորողները` Կիմա Ստեփանյանի գլխավորությամբ դիմավորում են Հարավային դպրոցի սովորողներին, Կիմա Ստեփանյանի առաջարկած երթուղով քայլում ենք դեպի տեղի եկեղեցին, ապա՝  քարափներով դեպի «Ճգնավորի այր» քարայր-կացարան: Ճանապարհին սովորողները մաքրում են գետի աղտոտված հատվածները, լուսանկարում բնության այն պատկերները, որոնք իրենց դուր են գալիս: Ոսկեհատի ծիսական հարթակում՝ ծիսական համերգ-փառատոն:

Անհրաժեշտ նյութեր՝ թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, սպորտային համազգեստ, ուսապարկ, ջուր, սնունդ, արևապաշպան գլխարակեր, Էկո նախագծի իրականացման համար աղբի  տոպրակներ, ձեռնոցներ:

 

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ալեքս Բալասյան

Մարի Սարդարյան

Գոհար Բարսեղյան

Մաքս Սինհա

4-րդ ջոկատի թատերական ներկայացման փորձեր՝

 

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն