Պատասխանի՛ր տրամաբանական հարցերին
- Քայլում էին երկու մայր և երկու դուստր։ Նրանք գտան 3 խնձոր և բաժանեցին միմյանց միջև։ Յուրաքանչյուրը ստացավ մեկ խնձոր։ Այդ ինչպե՞ս։
- Հայկի ծնողներն ունեն 5 երեխա: Նրանցից չորսի անուններն են՝ Արամ, Գուրգեն, Նարինե, Կարինե: Փորձի՛ր ինքդ կռահել հինգերորդի անունը:
- Հյուսնը գերանը սղոցեց 3 տեղից: Նա քանի՞ մասի բաժանեց գերանը:
Խնդիրներ լուցկու հատիկներով:
Տեղաշարժելով մեկ լուցկու հատիկ ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Լուցկու հատիկներով կառուցի՛ր հետևյալ պատկերը։ Այժմ, հեռացնելով 4 լուցկու հատիկ, ստացիր 5 քառակուսի։

Լուծում ենք տրամաբանական խնդիրները:
- Ծաղկամանում կա 4 սպիտակ և 7 կարմիր վարդ: Ընդամենը քանի՞ սպիտակ վարդ կա ծաղկամանում:
- Զամբյուղում կար 5 խնձոր: Դրանցից մեկը կիսեցին և կրկին դրին զամբյուղի մեջ: Քանի՞ խնձոր եղավ զամբյուղի մեջ:
- Երկու հայր և երկու որդի ունեն ընդամենը 3 գլխարկ: Նրանից յուրաքանչյուրը ունի մեկ գլխարկ: Ինչպե՞ս դա կարող է լինել:
- Եթե մատիտը կոտրենք մեկ տեղից, քանւ՞ մասի այն կբաժանվի: Իսկ եթե կոտրենք երկու տեղից, քանի՞ մասի կբաժանվի:
Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ թիվ կա:
Կարինեն, Գոհարը և Սոնան մեկական թիվ էին մտապահել՝ 7, 88, 101: Հայտնի է, որ Կարինեն իր մտքում 7 թիվը չի պահել: Սոնան չի պահել ո՛չ 7-ը, ո՛չ էլ 101-ը: Աղջիներից ո՞րը ի՞նչ թիվ էր մտապահել: