Posted in 2020-2021ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ. 14.09.-18.09.2020

«Ես» ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Երկուշաբթի՝ 14.09.2020

8:30-9:00-Սովորողների դիմավորում/ Մայր դպրոց/

9:00-9:15-Ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն դպրոցի բակում Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 14.09.-18.09.2020”

Posted in Ընթերցարան

Ղազարոս Աղայան

«Արևի հրամանը»

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.

-Դե՛, սիրո՛ւն աստղիկներ՝ երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.

-Զարթնեցե՛ք, ծաղիկնե՛ր, զարթնեցե՛ք, թռչնիկնե՛ր:

Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:

-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:

-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:

-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:

Արևը պատասխանեց.

-Թո՛ղ երգի արտույտը, թո՛ղ բացվի վարդը, իսկ մութ ամպիկը՝ ջրով լիքը, թող գնա, հեռանա:

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը: Շարունակել կարդալ “Ղազարոս Աղայան”

Posted in 2020-2021ուստարի

Արկածային ճամփորդություններ

Սովորղները  հորինում են պատմություններ արկածային ճամփորդության մասին: Յուրաքանչյուրը պատմում է ՝ ուր կցանկանար գնալ կամ հայտնվել, արկածների մասին:

Հրայր Մալեք Դանղյան «Դեպի Տիեզերք»

Շարունակել կարդալ “Արկածային ճամփորդություններ”