Posted in Հեռավար ուսուցում2020-2021ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիր. Տեխնոլոգիա

Մշակեց՝ Տ. Թամազյանը

1. Առարկայի ընդհանուր բնութագիրը, ուսուցման նպատակը

Տեխնոլոգիան գիտելիքների, հմտությունների, արժեքների և միջավայրը բարելավելուն ուղղված նոր գաղափարների և խնդիրների լուծման գործընթաց է:

«Տեխնոլոգիա» առարկայի նպատակը ստեղծարար, նախաձեռնող, նոր մտածողություն ունեցող անձի ձևավորումն է: Արվեստին ու արհեստին հաղորդակցվելու, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու, աշխատանքի պրակտիկ կիրառման, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, նոր գաղափարները գործողության վերածելու և նոր արտադրանքի /պրոդուկտ/ ստեղծումնէ:

2. Տեխնոլոգիա առարկան կրտսեր դպրոցում

«Տեխնոլոգիա» ինտեգրված առարկա է՝ ուսումնասիրում է տեխնոլոգիա, կերպարվեստ, արվեստ, արհեստ, մեդիատեխնոլոգիա ոլորտները: «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը տարրական դպրոցում ուղղված է նախնական աշխատանքային հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, նյութերից, աշխատանքային գործիքներից անվտանգ օգտվելու հմտությունների ձևավորմանը: Շարունակել կարդալ “«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիր. Տեխնոլոգիա”

Posted in Ընտրովի մաթեմատիկա

Ընտրությամբ գործունեություն. բաավոր մաթեմատիկա 2020-2021 ուստարվա ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2020-2021 ուսումնական տարի

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները: Շարունակել կարդալ “Ընտրությամբ գործունեություն. բաավոր մաթեմատիկա 2020-2021 ուստարվա ծրագիր”