Posted in Հեռավար ուսուցում2020-2021ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» հեռավար ուսուցման ծրագիր

Մշակեց՝ Ծ. Գասպարյանը

Մայրենի լեզու

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում
է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել:
Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ
կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի
խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ
արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը,
որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա
գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ,
ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն
ուղղված է՝ Շարունակել կարդալ “«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» հեռավար ուսուցման ծրագիր”